Սարգիս Ալեքյան. կատարողական արվեստից դրամատիկականի բեմ

Երբ երեք տարի առաջ Վանաձորից 14-ամյա Սարգիս Ալեքյանը սկսեց հաճախել ՍՄԱՐԹ կենտրոն, նրա մտքով չէր էլ անցնում, որ որոշ ժամանակ անց նա ոչ միայն մասնագիտական կողմնորոշում կունենա, այլև կխաղա ամենաիսկական բեմի վրա։

Սարգիսը մի շնչում թվարկում է բոլոր ծրագրերն ու աշխատարանները, որոնց մասնակցել է, ու աչքերի փայլից դժվար չէր կռահել, որ կատարողական արվեստը մասնագիտության ընտրության հարցում ճակատագրական դեր է խաղացել։ 

«ՔՈԱՖ-ի ու մասնավորապես ընկեր Թաթուլի շնորհիվ է, որ ես այսքան սիրեցի թատրոնն ու կինոն։ Դրանից հետո էլ որոշեցի թատերարվեստով զբաղվել ու ընդունվեցի Վանաձորի թատերական ստուդիան»,- պատմում է Սարգիսը։

Նրա դեբյուտային դերն էլ չուշացավ։ Այսօր Սարգիսը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներգրավված է «Ուստրեն և Մարգարիտը» ներկայացման մեջ։ Նա գլխավոր դերակատարներից մեկն է։ 

Դիտեք նաև Սարգիսի մասին պատմող փոքրիկ ֆիլմը։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org