Լոռու սարերից մեկի գագաթին «Մեծ» անունով փոքր գյուղը (Մեծ Այրումը) 1980-90-ականներին նոր տուն դարձավ Կիրովաբադից (Գանձակ), Բաքվից, Գետաշենից, Կուշչից, Շահումյանից, էրքեջից, Զուռնաբադից և մի շարք այլ բնակավայրերից այստեղ հաստատված մարդկանց համար:
Մեծ Այրումը «Բաբելոնի աշտարակն» է հիշեցնում բառիս ամենադրական իմաստով: Այստեղ իրար են խառնվել բարբառները, խոհանոցը, մշակույթներն ու կենցաղավարության մոդելները:
Այսօր 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղը նորից փորձում է զարգացնել այգեգործությունը: Գյուղ տանող ճանապարհի երկայնքով կարելի է տեսնել արևածաղկի, եգիպտացորենի, ծխախոտի դաշտեր ու դեղձի, խաղողի, սալորի այգիներ:
Մեծ Այրումի դաշտեր տանող ճանապարհը:
Ռաֆիկ Խուդյանը թոշակի անցնելուց հետո նոր զբաղմունք է գտել, տնամերձ հողամասում ջերմոց է հիմնել: Գյուղում ամենաէկզոտիկ բանջարաբոստանային բույսերի տեսականին միայն նրա ջերմոցում է աճում:
Պապ ու թոռ: Մհեր Մոսինյանը 7-ամյա թոռնուհուն`Դիանային, սովորեցնում է մոտոցիկլետի ղեկն ուղիղ պահել: Դիանայի մոտ վատ չի ստացվում:
Լեյլա Մոսինյանն ընտանիքի հետ եկել է ընկերուհուն օգնելու դեղձի բերքահավաքին:
Այգեգործները վստահեցնում են, որ բերքի սպառման խնդիր չունեն: Բերքի մեծ մասը հենց այգուց են վաճառում:
Բազմազավակ ընտանիքի հայր Հրաչ Միրզոյանը խոտը հին մեթոդով է դեռ հնձում` գերանդիով: Ասում է` տրակտորի ծախսը շատ է:
Ասում են`անասնապահության ծախսը մեծ է, օգուտը` քիչ: