Նրա օրը սկսվում ու ավարտվում է նկարելով, իսկ սիրելի «բնորդները» թռչուններն են։ Արևածագցի 17-ամյա ՔՈԱՖցի Մարիամ Սարգսյանը որոշել է նկարչուհի դառնալ։
Մինչև վերջերս նա հաջողացնում էր նկարելուն զուգահեռ նաև վիքի ակումբ ու ռոբոտաշինության հաճախել, ՔՈԱՖ-ի Աֆլաթուն, Access ծրագրերին մասնակցել։ ՍՄԱՐԹ կենտրոնի բացվելուն պես էլ դարձավ առաջին ուսանողներից։
«ՍՄԱՐԹ առաջին հերթին սկսեցի գալ նկարչության ու թվային նկարչության համար։ Այս ընթացքում հասցրել եմ հաճախել հինգ ծրագրի՝ թվային նկարչություն, չինարեն, ծրագրավորում, ագրոտեխնոլոգիա, վոկալ, ֆինանսներ»,-ասում է Մարիամն ու ափսոսանքով նշում, որ նկարչության ծրագրին դեռևս չի հաջողվել մասնակցել։ Բայց նա լավատես է, ասում է՝ հուսով է մինչեւ համալսարան գնալը կհասցնի դեռ։
Նա երազում է անտառի մեջ փոքրիկ տնակ ունենալ, որտեղ կլինի արվեստանոց ու շատ տնային կենդանիներ։