Մարգահովիտ` սաղ սար ա

Եթե կանգնած տեղդ ուր էլ նայես, սաղ սար լինի, ուրեմն վստահ եղիր` դու Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում ես։ Լեռներն այստեղ այնքան մոտ են, որ թվում է՝ ձեռքդ մեկնես, կարող ես սարի գագաթի ձյունից ձնագնդի սարքել։ Իսկ եթե սահնակով իջնես լանջն ի վար, կհայտնվես ստորոտում փռված գարնան գրկում։

Մարգագետինները ծաղկելուն պես գյուղացիները նախիրը սար են տանում, որտեղ օդն ավելի թարմ է, իսկ խոտը՝ ավելի կանաչ ու հյութեղ։

Ներքևում մնացողներն էլ տնամերձ այգին ու բանջարանոցն են մշակում։ Մարգահովիտը սարից ու հողից է սնվում։

Դասամիջոցի զանգը տալուն պես երեխաները դուրս են գալիս խաղահրապարակ։

Մարգահովիտի դպրոցականներն արևոտ եղանակին դասերը բացօթյա են անում։

Ֆուտբոլի նոր դաշտը գյուղի երեխաների սիրելի վայրն է։

Այստեղ ամեն ինչ հստակ է. տղաները ֆուտբոլ են խաղում, աղջիկները՝ երկրպագում։

Տնամերձ հողամասում հիմնականում բանջարեղեն են աճեցնում՝ մասնավորապես կաղամբ ու կարտոֆիլ։

Կանայք ճաշի նախապատրաստություն են տեսնում։

83-ամյա Էմմա տատը մի վայրկյան անգամ չի կարողանում պարապ նստել։ Ասում է՝ երբ գործ էլ չի լինում, ինքը միշտ մի բան հորինում է։

Բացիկ Մարգահովիտից

Կես ժամից այս գունդը խրթխրթան ու անուշաբույր բոքոն կլինի։

«Դդմաձողի» մոտ է 5-ամյա Արայիկը։

Այստեղ սարերի ճիշտ պատճենն է արտացոլվում։

Վերջին հրապարակումները

«Մեկ դար, երկու լեգենդ». Փարաջանովի ակնահաճո գույներն ու Ազնավուրի՝ ականջ շոյող երգերը ՍՄԱՐԹ-ում

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org