Մանե vs Գագո դուետը

-Գագոյին հարմար տեղավորեցի՞ր, դե թռի բեմ…

-Գագոն արդեն նստած է, դու էլ սկսի նկարել…

Այսպես են սկսվում Լեռնագոգից 11-ամյա Մանեի նկարչության ու թատրոնի ծրագրերը։

Գագոն տիկնիկ է, որը տասը տարուց ավել Մանեի անբաժան ընկերն է։ Գագոյի ներկայությանը հասցրել են հարմարվել և՛ երեխաները, և՛ ծրագրավարները։

Մանեն Լեռնագոգում ՔՈԱՖ-ի նկարչության ծրագրի առաջին մասնակիցներից է։ Նա հիշում է՝ երբ իրենց դպրոցում աշակերտներին ներկայացնում էին բասկետբոլի ու նկարչության ծրագրերը, նրա մոտ կասկած անգամ չկար՝ որ ծրագրին գրանցվել։

Մեկ տարի առաջ էլ Մանեն իմացավ «Իմ թատրոն»-ի մասին ու այնքան ոգևորվեց, որ մի ամբողջ օր տնեցիքի գլուխը տարավ` թատրոնի մասին խոսելով։

«Նկարչությունն ու թատրոնը ինձ օգնում են ազատ ստեղծագործել ու ապրել կյանքի ամենատարբեր դրվագներ»,- մեծավարի ասում է Մանեն։

Նա ուզում է դերասանուհի դառնալ ու «մի քիչ էլ դիզայներ»։ Իսկ ամենից շատ կուզենար «Ռապունցել» հայտնի մուլտֆիլմի հերոսուհուն նմանվել։

*Գագոյի անվան ընտրությունը պատմությանն անհայտ է։

Մանեն նվեր ստացած նկարչության նոր պարագաներն է փորձարկում։ Գագոն ուշի-ուշով հետևում է գործընթացին։

Լեռնագոգում ՔՈԱՖ-ի նկարչության ծրագրում ներգարվված է 9-13 տարեկան 21 երեխա։

Ծրագրավար Քրիստինե Ավագյանը Մանեին բացատրում է շենք նկարելու նրբությունները։

Մանեն «աղջկական» փոքրիկ, փափուկ շան մասին է երազում, որին կկարողանա տանը պահել ու խնամել։

Մանեն, իհարկե, շատ տիկնիկներ ու փափուկ խաղալիքներ ունի, բայց Գագոն մրցակցությունից դուրս է։

Լեռնագոգի «Իմ թատրոնը» ծրագրի մասնակիցները նոր ներկայացման են պատրաստվում։ Մանեն այս անգամ կապույտ կետի դերում է։

Մի ձեռքում թատրոնի ռեկվիզնիտներն են, մյուսում՝ նկարչական պարագաները։ Գագոյին էլ ճանաչեցիք, չէ՞։

Վերջին հրապարակումները

«Մեկ դար, երկու լեգենդ». Փարաջանովի ակնահաճո գույներն ու Ազնավուրի՝ ականջ շոյող երգերը ՍՄԱՐԹ-ում

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org