Լեռնապատ` լեռներին մոտ

Այստեղ մեծահասակները լեռնապար են պարում (և ոչ միայն), իսկ երեխաներն ԱԹՍ-ներ են թռցնում լեռներից էլ վեր։ Լոռու մարզի Լեռնապատ գյուղը հայտնի է իր մեծահասակների պարի համույթով ու ԱԹՍ-ների օդանավակայանով։

Աստեղ խորապես համոզված են, որ իրենց գյուղը գովազդի կարիք չունի։ Գյուղացիների մեծ մասը հասցրել է արդեն «հեռուստաաստղ դառնալ»։ Սակայն ոչ մեկին  «աստղայինը չի տարել»։ Նրանք նույն ոգևորությամբ շարունակում են անասնապահությամբ զբաղվել ու համեղագույն ազնվամորի աճեցնել։

Հյուրերին էլ բաց չեն թողնում առանց մի կուշտ կերակրելու ու դեսից-դենից զրից անելու։

Լեռնապատի ուրախ ավտոբուսը։

Ոչ ոք չի կարողանում անտարբեր անցնել Ռեքսի կողքով։

«…մասրենին չգիտի և չէր էլ կարող իմանալ, որ ինքը հայ է…» Հ.Սահյան

Արտավազդը հիմնականում անասնապահությամբ է զբաղվում։ Ճագարաբուծությունը երկու անչափահաս տղաների գաղափարն է։

Ձմեռը Լեռնապատում համով ու գունավոր է լինելու։

Ռուզանի պահածոներն առանձնահատուկ համով են ստացվում, քանի որ պատրաստելիս նա միշտ երգում է։

Քրոջ բացակայության ժամանակ Նարինեն է խնամում ճագարներին։

Մի տուն լիքը մանուկներ։

Ռուզանի մոտ միացել է «բազմաֆունկցիոնալության» ռեժիմը։ Նա պահածոներ պատրաստելուն զուգահեռ հացի համար խմոր է հունցում։ Քաղաք պիտի գնա` թոռներին տեսնելու։

Էդմոնը մանկապարտեզ չի հաճախում, որովհետև երբ զարմիկներով հավաքվում են, իրենց տունը վերածվում է մինի մանկապարտեզի։

Բուրդ չփխելու սեզոնը կամաց-կամաց մոտենում է իր տրամաբանական ավարտին։

Բացիկ Լեռնապատից։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org