Բոստոնից Երևան. տուն տանող ճամփան

Ողջույն, ես Նանեն եմ՝ ՔՈԱՖ ընտանիքի նորեկ անդամը, ում Դուք չեք տեսել, բայց ով 2020-ից ի վեր սոցցանցերում ու կայքի բլոգում Ձեզ պատմում է այն ամենի մասին, ինչ ՔՈԱՖ-ն անում է այստեղ, այնտեղ և ամենուր։ Չնայած ես սիրում եմ իմ մասին պատմել, բայց այսօր կփորձեմ լինել հնարավորինս կարճ։

Մեծանալով Երևանի փոքր կենտրոնում՝ ես միշտ սիրել ու հարմարավետ եմ զգացել ինձ իմ միջավայրում։ Երկու տարի առաջ բախտի բերմամբ, թե պատահմամբ ես հայտնվեցի Բոստոնում՝ Բոստոնի համալսարանի PR բաժնում։ Ունենալով արտասահմանում բնակվող շատ բարեկամներ՝  հանկարծ հասկացա, թե ինչ է նշանակում սփյուռքում ապրելը, սփյուռքահայ լինելը և հաճախ առաջին հայը լինելը, որին քեզ շրջապատող ազգերը հանդիպում են:

60363392_2181977291896847_4293353157095849984_o-1.jpg (1438×1439)
Մի բան հաստատ է՝ թե՛ գնալուց առաջ, թե՛ ուսմանս ավարտին Հայաստան վերադառնալու ցանկությունն ինձ չլքեց։

Հաշվի առնելով Հայաստանից ուղեղների արտահոսքը և սոցիալ-տնտեսական խնդիրները՝ մարդիկ միշտ թերահավատ են գնացողների՝ կրկին վերադառնալու հանդեպ։ «Դու էլ գնացիր»,- հաճախ լսում էի ես ու վախենում, որ միգուցե ճիշտ են՝ ես էլ գնացի․․․

Վերադարձա։ Անպայման ուզում էի, որ այն աշխատանքը, որը կգտնեմ, Հայաստանի մարզերի համաչափ զարգացման հետ կապ ունենա․ այդ միտքն էր ինձ ուղեկցում Նահանգներում ապրելու ողջ 2 տարիների ընթացքում։ Ինչու՞ Հայաստանում սա չկա, ինչու՞ այն չկա․․․ և միաժամանակ ինչքա՜ն բան կա Հայաստանում, որ այլ տեղ չես գտնի․․․

Վստահ եմ՝ ՔՈԱՖ-ում հայտվելը հենց այնպես չէր։ Այն, ինչ պատկերացնում ու ուզում ենք, լինում է․ ես ուզում էի իմ փորձով նպաստել Հայաստանի՝ էլ ավելի լավը դառնալուն, ինչն էլ ՔՈԱՖ-ը տարիներ շարունակ անում է։ Սիրելով Հայաստանը՝ ես ուզում էի մյուսներին ևս ցույց տալ այն սիրելու պատճառները։IMG_9387.jpg (5472×3648)ՔՈԱՖ-ը թարմացրեց իմ՝ Հայաստանի աշխարհագրության մասին հիշողությունը, և ես հասկացա, որ իմ երկրի ներսում շատ քիչ վայրերում եմ եղել։ ՔՈԱՖ-ի գործունեությունն ընդրգում է 6 մարզ և 51 գյուղ․ հրաշալի հնարավորություն Հայաստանի գյուղական շրջանները բացահայտելու համար։ Արդեն մեկ ամիս է, ինչ աշխատում եմ այստեղ ու ամեն անգամ Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն այցելելիս ինքս ինձ մտածում․ «Այսպիսի միջավայրում ո՞վ չէր ցանկանա սովորել»։

Հայաստանի աշխարհագրությունն արտացոլված է նաև մեր աշխատակազմում՝ Երևան, Լոռի, Արմավիր, Տավուշ, Արցախ․․․ և իհարկե սփյուռք։ ՔՈԱՖ-ի բազմազանությունն իմաստ, շունչ և համ ու հոտ է հաղորդում մեր աշխատանքին․ բարբառների, հումորների և տեսակետների խառնուրդ, որտեղ ամեն ոք իր տեղում է և լավ գիտի իր աշխատանքը։

naneee.jpg (5342×3639)Արդյունքում՝ շատ բան չի փոխվել, ես էլի գտնվում եմ Երևանի փոքր կենտրոնում, բայց չեմ վախենա ասել, որ մտածում եմ ավելի լայն։ Իմ աշխատանքի արդյունքը, շնորհիվ ՔՈԱՖ-ի, տարածվում է մարզերով, սփյուռքով, ողջ աշխարհով, ժպիտ պարգևում մեկ, մի քանի կամ շատ մարդկանց․․․

Դա այն պատճառն է, որի համար արժե աշխատել։

Սիրով՝

Նանե Վարդանյան

Հաղորդակցության մասնագետ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org