Երբ ռոքն ու յոգան ապրում են համերաշխ մեկ մարմնում

Նրա համար Յություբը ինքնակրթվելու գործիք է դարձել։ Գրաֆիկական դիզայնը, կիթառն նվագելն ու յոգայով զբաղվելը հմտություններ են, որ հենց Յություբի հոլովակներ նայելով է ձեռք բերել։ Նա հավատում է, որ եթե որևէ բանով հետաքրքրվում ես, ապա վերջինիս մեջ հմտանալու ճանապարհներ հաստատ կգտնես։ 

Նանե Ալիխանյանը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հաճախում է Վանաձորից։ Որպես ռոքասեր քաղաքի նոր սերնդի ներկայացուցիչ՝ նա էլ ունի իր սիրելի ռոք բենդը՝ Tool-ը։ «Այս խումբը մեծ ազդեցություն է թողել իմ մտածողության վրա։ Նրանց յուրաքանչյուր ալբոմ մի թեմայով է, իմ ամենասիրելին «10,000 days» ալբոմն է՝ նվիրված կատարողներից Մեյնարդ Ջեյմս Քինանի մայրիկին»։ ՍՄԱՐԹ-ի մեխանիկայի, երաժշտական գործիքների և յոգայի ծրագրերն ավարտելուց հետո Նանեն այժմ հաճախում է իր 4-րդ ծրագրին՝ վոկալին։ Ուր որ է կդառնա ՍՄԱՐԹ քաղաքացի։ 

Յոգայի հանդեպ իր սերն առաջացել է դեռ վաղուց՝ անգամ մինչ ՍՄԱՐԹ-ի յոգային հաճախելը։ «Յոգան ֆիզիկական և հոգեբանական առողջություն է, յոգայում զարգանալու տեղ միշտ կա․ անվերջ կարող ես նոր, ավելի բարդ դիրքեր սովորել ու զարգացնել ճկունությունդ ու ֆիզիկական ուժդ»,- ասում է նա։ 

ՍՄԱՐԹ-ի յոգայի ծրագրավար Մարինե Մաղաքյանի օրինակով՝ Նանեն ևս ուզում է Հնդկաստան ճանապարհորդել ու յոգայի մասին ավելին սովորել վերջինիս բնական, օրգանիկ միջավայրում՝ յոգայի հայրենիքում։ 

Չնայած Վանաձորում երիտասարդների համար ժամանցի շատ վայրեր չկան՝ նա ու իր ընկերները լավ ժամանցի տարբերակներ գտնում են․ օրինակ՝ շաբաթ-կիրակի գնում են բնության գրկում միասին բացօթյա յոգա անելու։ 

Նրա մեջ ռոքն ու յոգան համերաշխ ապրում են, ինչու չէ, ստիպում նաև երազել․ «Իմ սեփական յոգայի կենտրոն ունենալը մեծ երազանք է թվում, բայց ես հավատում եմ փոքր քայլերի զորությանը»։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org