Տեղեկատվական տեխնոլոգիաների ապագա մասնագետը

Դալարիկցի Նաիրի Մնացականյանը 17-ամյա լուրջ պատանի է։ «Նա մեր լավագույն աշակերտներից էր»,- ասում է դպրոցի փոխտնօրենը։  «Նաիրին այն խելացի ու պայծառ երեխաներից է, որոնք գիտեն, թե ինչ են ուզում ու ամեն ինչ անում են, որ հասնեն իրենց նպատակին»։ Սակայն Նաիրին գտնում է, որ ինքը միշտ չի այդպիսին եղել. «Հիմնադրամի (COAF)  արտադպրոցական խմբակները շատ են նպաստել դրան»։

Նաիրին ընդամենը 10 տարեկան էր, երբ ընդգրկվեց Հիմնադրամի և ԱՄՆ դեսպանատան English Access Microsholarship ծրագրում։ Հետո միացավ «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագրին։ Ապա սկսեց հաճախել ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Ինչ էլ որ փորձում էր, ստացվում էր։ «Ինձ ամենից շատ դուր է գալիս Հիմնադրամի  ստեղծած բանավեճի ակումբը։ Չէի կարծում, որ խոսելն իմ ուժեղ կողմերից է, բայց պարզվեց, որ կարողանում եմ։ Մենք սովորեցինք քննարկել հակառակ կողմի փաստարկները, սկսեցինք բանավեճ-խաղերի մասնակցել։ Նույնիսկ մրցանակներ շահեցինք հանրապետական բանավեճային մրցաշարերում»։

Նաիրին որոշել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ դառնալ։ «Եթե Հիմնադրամը չլիներ, այսքան ինքնավստահ չէի լինի ու չէի իմանա, թե կյանքում ինչի եմ ուզում հասնել։ Հիմա հաստատ գիտեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն եմ ընտրելու։ Ուզում եմ հայտնի ծրագրավորող դառնալ ու արտասահմանում սովորել, բայց գյուղիս հետ կապը երբեք չեմ կորցնի։ Որքան կարողանամ, համայնքիս կօգնեմ»։

Եւ նա իսկապես օգնում է. տեղեկատվական տեխնոլոգիաների ու մաթեմատիկայի բնագավառի իր գիտելիքներն է փորձում փոխանցել դալարիկցի աշակերտներին։ «Նաիրին ինքնավստահ է, բայց նաև՝ խիստ համեստ»,- ասում է դպրոցի ուսուցիչներից մեկը։- «Նա, կարծես, չմշակված ադամանդ է, որին Հիմնադրամը գեղեցիկ շրջանակ է տրամադրել»։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org