Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

«Scapula levator, ստադիոդրոմ, Պիեռ դե Կուբերտեն», եթե դուք չգիտեք թվարկվածներից որն է մարդու մկանի, որը՝ վազքատարածության անվանում ու որը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադրի անուն, ուրեմն դուք, վստահաբար, ՍՄԱՐԹ-ի ՎԻ (վիրտուալ իրականության) մարզումների ծրագրավար Միսակ Մարտիրոսյանի «դասարանից չեք»։

«ՍՄԱՐԹ-ի կողքով հաճախ էի անցնում ու հիանում շենքով, բայց առաջին անգամ ներս մտա, երբ արդեն ՎԻ մարզումների ծրագրավարի աշխատանքի առաջարկը ստացա։ Մինչ այդ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով Լոռու Մեդովկա գյուղի դպրոցում էի աշխատում՝ որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ»,- պատմում է Միսակն ու հավելում, որ կրթություն իրեն բերել է սեփական երկրի ու գալիք սերնդի նկատմամբ իր պարտքը կատարելու մեծ ցանկությունը։

«Կրթության մեջ իմ առաջնային նպատակն այն է, որ իմ յուրաքանչյուր ուսանող կարևորի առողջ ապրելակերպը, օրինակ ծառայի ու փորձի տարածել այն»,- ասում է ՎԻ մարզումների ծրագրավարը։


Միսակի կարծիքով ՍՄԱՐԹ-ը լավագույն միջավայրն է իր նպատակին հասնելու համար։ Նրան հաջողվել է ոգեշնչել որոշ ՍՄԱՐԹացրիների՝ ֆիզիկական կուլտուրան ընտրել որպես ապագա մասնագիտություն։

ՍՄԱՐԹացիներն էլ իրենց հերթին մոտիվացնում են Միսակին շարունակել ինքնակրթվել ու միշտ «լավ մարզավիճակում լինել» թե՛ ֆիզիկապես, թե՛ մասնագիտորեն։

«Փորձում եմ հետևել իմ բնագավառի վերջին նորություններին և ուսանողներիս փոխանցել միայն այժմեական գիտելիք։ Նրանք սիրում են ստուգել, թե որքանով է քո տվածն իրենց համար կարևոր ու հիմնավոր»,- երզափակեց Միսակը։

Պատրաստվում են ցատկապարաններով ցատկելու մրցույթին։

Երեխաներին ոգևորելու լավագույն միջոցը նրանց հավասար մարզվելն է։

Միսակը բծախնդրորեն հետևում է, որպեսզի ամեն մի վարժանք ճիշտ կատարվի։

ՎԻ մարզումների ծրագրում գիտեն, թե ինչպես բարձրացնել թիմային ոգին։ Ամեն դասի ավարտին ուսանողները 10 բալանոց սանդղակով գնահատում են դասը, իրենց էներգիան ու տրամադրությունը։

Քաղաքային այգում մարզվելը լավ առիթ է հանդիպելու ու ընկերակցելու նախկին ուսանողին և համակուրսեցուն։

Միսակն ասում է, որ հանրային այգիների մարզահրապարակները նպաստում են երիտասարդների առողջ ապրելակերպին։

Միսակը ժամանակին պրոֆեսիոնալ բոքսով էր զբաղվում և իր քաշային կարգում ՀՀ կրկնակի չեմպիոն է։ Ներկայիս զբաղվածությամբ նա հասցնում է ամիսը մի քանի անգամ մարզվել միայն։

Վանաձորի ամեն մի թաղամասում Միսակը մարզվելու իր սիրելի վայրերն ունի։ Այս այգում նա սիրում է հեծանիվ վարել։

Հեղինակ՝ Քնար Բաբայան

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org