ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՔՈԱՖ-Ի ՀԻՄՆԱԴԻՐԸ

ԳԱՐՈ ԱՐՄԵՆ

«Գյուղի մարդիկ յուրահատուկ են. նրանք յուրահատուկ բաների են արժանի»։ – ՔՈԱՖ-ի հիմնադիր Գարո Արմեն

Ամեն ինչ սկսվեց մի բաժակ ջրից, երբ 2003 թ․-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենն առաջին անգամ այցելեց իր նախնիների հայրենիք՝ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղ։ Տներից մեկի շեմին նստած ծերունուց նա մի բաժակ ջուր խնդրեց ու ապշեց, երբ իմացավ, որ տեղացիները խմելու ջուր չունեն: Ստիպված են հարևան մարզից գնել։ Ըստ էության, հենց այս հանդիպումը դարձավ ապագա ՔՈԱՖ-ի հիմնաքարը։

Գարոն հասկացավ, որ հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել Հայաստանի գյուղական շրջաններն արագ «վերակենդանացնելու» համար, քանի որ դրանք Խորհրդային Միության փլուզման հետևանքով լիովին անտեսված ու թշվառ վիճակում էին։

Քարակերտը բնականոն կերպով դարձավ առաջին գյուղական համայնքը, որտեղ ՔՈԱՖ-ն սկսեց իր գործունեությունը 2004 թ.-ին՝ իրագործելով առաջին խոշոր նախագիծը՝ տեղի դպրոցներից մեկի վերակառուցումը։

ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այն, ինչ ի սկզբանե մեկնարկել էր որպես ենթակառուցվածքային նախագիծ Քարակերտում, շուտով վերածվեց աղքատության հաղթահարման ջանքերի։ Տնտեսական և ենթակառուցվածքային նախաձեռնությունների հետ մեկտեղ, Հայաստանի և Արցախի 82 գյուղական համայնքի տրամադրելով կրթական, առողջապահական, սոցիալական ծառայությունների ու մասնագիտական աճի ռեսուրսներ՝ ՔՈԱՖ-ն աշխատում է Հայաստանի գյուղերում կյանքն էականորեն բարելավելու ուղղությամբ։ Մինչ օրս մեր նորարար ծրագրերն ու ենթակառուցվածքային նախագծերն իրենց դրական ազդեցությունն են ունեցել 6 մարզի ավելի քան 107,000 բնակչի կյանքի որակի վրա։

Գյուղական համայնքներում երեխաների և ընտանիքների հզորացման ծրագրերը զարմանալի արդյունքներ են գրանցում՝ վերափոխելով սերունդների կյանքերը։ Անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելով առավել կարիքավոր համայնքներին՝ ՔՈԱՖ-ը հնարավորություն է տալիս անհատներին ինքնուրույն որոշել սեփական ուղին, դառնալ Հայաստանի ապագայի ակտիվ մասնակիցներ և արժեքավոր ներդրում ունենալ իրենց համայնքների զարգացման գործում։

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մենք հավատում ենք, որ Հայաստանի բոլոր մանուկները, բացահայտելով և կիրառելով իրենց ողջ ներուժը, կարող են փոխել աշխարհն իրենց շուրջ։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՍՄԱՐԹ նախաձեռնությունների և համապարփակ ռեսուրսների միջոցով հզորացնել Հայաստանի բոլոր մարզերի երեխաներին ու երիտասարդներին։ Մենք ձգտում ենք բարելավել կրթական, առողջապահական և տնտեսական ոլորտները՝ նպաստելով կայուն ու դինամիկ զարգացող համայնքների ստեղծմանը:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org