Համայնքային զարգացման մեր ջանքերի յուրաքանչյուր փուլում ՔՈԱՖ-ն արժեքավոր աջակցություն է ստանում տեղական և միջազգային գործընկերներից: Այս համագործակցությունները, որոնք ընդգրկում են կազմակերպությունների լայն շրջանակ՝ շահույթ չհետապնդող կազմակերպություններից ու մասնավոր կառույցներից մինչև պետական հաստատություններ, Հայաստանում դիվանագիտական առաքելություններ և անմիջականորեն Հայաստանի Կառավարությունը, էական դեր են խաղում մեր շահառու համայնքներում հիմնարար փոփոխությունների իրականացման գործում:
Միասին մենք ձևավորում ենք լուսավոր ապագա Հայաստանի համար՝ հերթականորեն վերափոխելով համայնքներում կյանքի որակը: