Քաղցրություն՝ աշխարհի ամենատաքուկ վայրից

«Աշխարհի ապագան այսօր ձեր դասարանում է»,- գրված է Մելինե Գրիգորյանի վերջերս հրապարակված գրքում, որ կրթության կառավարման մասին է։ Նա աշխատում է աշակերտների և ուսուցիչների հետ ու հավատում, որ հենց նրանք են հասարակության ամենակարևոր մասնիկը։ Նրա ամեն գործի հիմքում սերն է, իսկ սերը երեխաների հանդեպ՝ ամենամեծ ներշնչանքն ամենօրյա աշխատանքում։

ՔՈԱՖ ընտանիքի ամեն անդամ իր ոգին ունի։ Կրթական ծրագրերի ղեկավար Մելինե Գրիգորյանը լուսավոր ու դրական այն երանգն է, որ գունավորում է ՔՈԱՖ-ը՝ սկսած 2013-ից։ Նա ղեկավարում է կրթական չորս ծրագրեր՝ ձյուդո, բասկետբոլ, ճարտարագիտություն և նկարչություն, որոնք բոլորն էլ միտված են երեխաների բազմակողմանի զարգացմանը։ 

Մելինեն Դիլիջանում է ծնվել՝ քաղաք, որը շատերը կոչում են «փոքրիկ Շվեյցարիա»։ Այնտեղ՝ սաղարթախիտ անտառում գտնվող իր հայրական տունը Մելինեն աշխարհում ամենատաքուկ վայրն է համարում։ Ասում է՝ Դիլիջանի համն իր համար իր տատիկի պատրաստած քաղցր հալվան է, որն այժմ ինքն էլ է պատրաստում։   

Մելինեն ՔՈԱՖ իր ծննդավայրի քաղցրությունն է բերել, ՔՈԱՖ-ն էլ, ի պատասխան, նրան ծանոթացրել է Հայաստանի գյուղական հայանքներին․ «Ես Հայաստանի գյուղերն ու ժողովրդին հենց ՔՈԱՖ-ի շնորհիվ՝ այստեղ ունեցած ճամփորդությունների միջոցով եմ բացահայտել»։

Նպատակները խառնելով երազանքներին ու դրանք մի փոքր լավատեսությամբ համեմելով՝ նա առաջ է շարժվում կյանքում ու հավատում փոքր քայլերի ուժին։ Պատահական չէ, որ իր ամենասիրելի ֆիլմերից է The Pursuit of Happyness-ը, որը բոլորին խորհուրդ կտա նայել։ 

Իսկ իր կյանքի մեծ ու փոքր քայլերն իրեն օգնել են այսօր դառնալ նաև HundrED-ում (հասարակական կազմակերպություն, որ փնտրում և կիսում է նորարարություններ 12-ամյա կրթության ոլորտում) երկրի առաջնորդ (Country Lead): Ծրագիրը Մելինեին հնարավորություն է տալիս կապ հաստատել, քննարկումներ ու փորձի փոխանակում ունենալ կրթության գուրուների հետ ողջ աշխարհում։ 

«ՔՈԱՖ-ն ինձ համար երեխաներն են, ում հետ կորցնում ես ժամանակի զգացումը, և այն «հոգով ու ոգով» մարդիկ, որ նվիրված առաջ են մղում ՔՈԱՖ-ի առաքելությունը»։ 

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org