Լուսինե Սահակյան. 18 տարվա ճամփորդություն ՔՈԱՖ-ի հետ

ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար, բժիշկ Լուսինե Սահակյանն այնքան հին աշխատակից է, որ հիմնադրամում հայտնվել է թերթում տեսած հայտարարությամբ՝ գրասենյակ բերելով թղթի վրա տպած CV-ն։

«Զավեշտն այն էր, որ ես անգամ գրասենյակի հասցեն չգիտեի։ Ծանոթներիցս մեկը պնդեց, որ այդ գործն իսկն ինձ համար է, ու հուշեց՝ ոնց հեշտ գտնեմ գրասենյակը»,- 18 տարի առաջ ՔՈԱՖ գալու իր պատմությունն այսպես սկսեց բժիշկ Սահակյանը, ում ճամփորդությունը հիմնադրամի հետ սկսվել է Արմավիրի երեք համայնքներից։ Ամեն օր գյուղ էր գնում ու վերապատրաստման դասընթացներ վարում տեղի բուժաշխատողների համար։ Աշխատելու այս ձևաչափը նոր էր, հետաքրքիր ու ճանաչողական։

«Տարիների ընթացքում ՔՈԱՖ-ի աշխարհագրությունը մեծացավ, և առողջապահական ծրագրերի թիմով սկսեցինք աշխատել արդեն Տավուշի, Լոռու, Շիրակի, Արմավիրի ու Արագածոտնի 50-ից ավելի համայնքներում»,- ասում է Լուսինեն։

Այսօր «Առողջության խրախուսումը դպրոցներում» և «Կարիեսի դեմ պայքարի» ծրագրերի շրջանակում, ինչպես Լուսինեն է կատակում, Արմավիրի մարզի 19 գյուղերն է «չափչփում»։

«Չնայած օրվա ավարտի հոգնածությանը, ես հիմնականում տուն եմ գնում կատարած աշխատանքից հոգեկան բավարարվածություն ստացած։ ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերի շնորհիվ շատ մարդկանց առողջության բարելավման գործում անուղղակի մասնակցություն եմ ունեցել»,- եզրափակեց բժշկուհին։

ՔՈԱՖ-ի բժիշկներն ակտիվ ներգրավված էին հիմնադրամի շահառու գյուղերում հաստատված Արցախից բռնագաղթածների առաջնային կարիքների գնահատման գործում։

Շնչուղիների խցանման ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունները սկզբում փորձարկում են մանեկենի վրա, հետո արդեն՝ ամրապնդում բժշկուհու վրա։

«Առողջության խրախուսումը դպրոցներում» ծրագրի շրջանակում մի քանի փուլով իրականացվում է ուսուցիչների ինտենսիվ վերապատրաստում։

2008-2023 թվականներին «Քաղցկեղի վաղ հայտնաբերում» սքրինինգային ծրագրի շրջանակում անվճար հետազոտություն ու խորհրդատվություն է իրականացվել ՔՈԱՖ-ի շահառու 65 գյուղում։ Միայն վերջին 6.5 տարում ծրագրից օգտվել է 13,665 բուժառու։

Լոռու մարզի Դսեղ գյուղի առողջության կենտրոնում Լուսինեն օգնում է արտերկրից ժամանած բժշկին հետազոտել բուժառուին։

Առողջ ապրելակերպի համապետական քարոզարշավի շրջանակում Լուսինեն ՔՈԱՖ-ի տաղավարի այցելուներին պատմում է բերանի խոռոչի հիգիենայի կարևորության մասին ու սովորեցնում, թե ինչպես ատամները ճիշտ խոզանակել։

Սովորում ենք առողջ սնունդը տարբերել անառողջից խաղի միջոցով։

«Կարիեսի դեմ պայքարի» ծրագրի բաղադրիչներից մեկն աշակերտների ատամները խոզանակելու հաճախականության վիճակագրություն հավաքելն է դասարաններում փակցված հատուկ հարցաթերթիկի միջոցով։

«Առողջ ապրելակերպ» դասավանդող ուսուցիչներին բժշկուհի Լուսինեն ցույց է տալիս, թե ինչպես առաջին օգնություն ցուցաբերել տուժածին։

Պրոֆեսիոնալ բժիշկը պետք է կարողանա, հարկ եղած դեպքում, պրոֆեսիոնալ «տուժած» ձևանալ։

«Առաջին օգնության» միջդպրոցական մրցույթի եզրափակիչն է։ Դատավորն արդար է ու ամենատես։

Լավ է մեկ անգամ ցույց տալ, քան հազար անգամ պատմել։

հ.գ.

«Քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը» սեմինար Արմավիրի մարզի վեց գյուղերի բուժաշխատողների համար։ Մյասնիկյան գյուղ, 2006թ.

Author: Knar Babayan

Վերջին հրապարակումները

Լուսինե Սահակյան. 18 տարվա ճամփորդություն ՔՈԱՖ-ի հետ

Արտյոմ Սարգսյան. «Պարից մինչև թատրոն»

2024 թվականը՝ հետահայաց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org