ՔՈԱՖ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ
ԾՐԱԳՐԵՐ

ԵՐԿԱՐԱԺԵՄԿԵՏ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ

ՔՈԱՖ-ի կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագիրը կամրջում է նպատակների և հնարավորությունների միջև եղած անջրպետն ու ապահովում ուսուցման, մենթորության, ինչպես նաև կարիերայի զարգացման հասանելիություն ուսանողների համար: Այս բացառիկ հնարավորության շնորհիվ մասնագիտական ռեսուրսների պակաս ունեցող համայնքների ուսանողները պատրաստ կլինեն դիմակայել ցանկացած մարտահրավերի և հաջողել իրենց իսկ ընտրած ուղու վրա:

Կրթաթոշակառու
0
Գյուղական համայնք
0
Մասնագիտական ոլորտ
0
Մասնագիտական ոլորտ
0

ՔՈԱՖ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ
ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Կրթաթոշակներ

Կրթաթոշակային ծրագրի միջոցով մենք ձգտում ենք հաղթահարել առկա խոչընդոտները՝ հնարավորություն ընձեռելով մեր շրջանավարտներին ստանալ բարձրագույն կրթություն և կիրառել իրենց առավելագույն ներուժը։

Համայնքային ծրագրեր

Կիրառելով կարիերայի զարգացման ծրագրի արդյունքում ձեռք բերած հմտություններն ու գիտելիքը՝ ՔՈԱՖ-ի կրթաթոշակառուները կյանքի են կոչում համայնքային զարգացման ծրագրեր, որոնք ուղղված են գյուղի երիտասարդների կյանքի բարելավմանը:

Աշխատունակության հմտությունների զարգացում

Մասնագիտական ուղին հնարավորինս անցնցում սկսելու և աշխատաշուկայում մրցունակ լինելու նպատակով՝ մենք ՔՈԱՖ-ի շրջանավարտներին փոխանցում ենք համապատասխան հմտություններ աշխատանքի տեղավորմալ համապարփակ դասընթացի միջոցով։ CV կազմելուց մինչև հարցազրույցների ընթացքում ճիշտ վարվելակերպ. մենք վստահեցնում ենք, որ հաջողության հասնելու ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա։

Կամավորություն

Մեր կամավորության/պրակտիկայի ծրագիրն ուղղված է շրջանավարտների աշխատունակության և մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև կապերի ստեղծմանը, որոնք կարող են դռներ բացել ապագա հնարավորությունների համար:

Մենթորություն

Մենթորության ծրագրի միջոցով մեր շրջանավարտներն իմաստալից կապեր են հաստատում մենթորների հետ, ովքեր առաջնորդում են իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Կարիերայի շրջադարձերը հաղթահարելիս նրանց համար անգնահատելի է մենթորի աջակցությունը, խորհրդատվությունն ու քաջալերանքը։

ՅՈՒՐԵՋՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Յուրեջյան ընտանեկան հիմնադրամը ՔՈԱՖ-ի շրջանավարտների ծրագրի առանցքային գործընկերն է, որը մեզ հնարավորություն է տալիս կյանքը փոխակերպող կրթաթոշակներ և կարիերայի զարգացման հնարավորություններ տրամադրել Հայաստանի գյուղական համայնքների տաղանդավոր անհատներին: Հիմնադրամի առատաձեռն աջակցության շնորհիվ ՔՈԱՖ-ի ավելի քան 200 շրջանավարտ Հայաստանի 19 գյուղական համայնքից կարողացել է բարձրագույն կրթություն ստանալ տարբեր ոլորտներում, այդ թվում ՝ իրավագիտություն, բժշկություն, լրագրություն, մանկավարժություն և տնտեսագիտություն:

Ուսանողական տարիներից բացի, Յուրեջյան ընտանեկան հիմնադրամը կարևորում է նաև վաղ տարիքում երեխաների զարգացումը։ Հենց նրանց առատաձեռն ներդրումներն են նպաստել ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի կենտրոնների ընդլայնմանը ՀՀ Արմավիրի, Սյունիքի և Շիրակի մարզերում: Այս կենտրոնները առանցքային դեր են խաղում գյուղաբնակ երեխաների ապագայի ձևավորման գործում՝ վաղ տարիքից տրամադրելով անհրաժեշտ աջակցություն, ինչպես նաև առաջնորդելով նրանց հաջողության և աճի ճանապարհին:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org