ՔՈ ԴԵՐԸ
Մենք փնտրում ենք հեռատես և ռազմավարական մտածողությամբ Կայուն գործարարության զարգացման ղեկավարի, ով կապահովի մեր գործող բիզնեսների՝ հյուրանոցի, այցելուների կենտրոնի, մեղրի արտադրության սահուն աշխատանքն ու աճը, և կնպաստի մեր ընդլայնմանը գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի նախաձեռնությունների և այլ եկամուտ գեներացնող ուղղություններում։
Մենք փնտրում ենք թիմակից, ով ունի բազմաբնույթ փորձ բիզնես ռազմավարության, կառավարման և աճի ոլորտում՝ միաժամանակ ունենալով սոցիալական ազդեցություն ունենալու ձգտում։ Նա սերտորեն աշխատելու է Հիմնադրամի ղեկավար թիմի հետ՝ սահմանելու բիզնես ռազմավարություններ, խթանելու կատարողականը և ապահովելու մեր բիզնես գործընթացների կայունությունը։
ՔՈ ԹԻՄԸ
Կայուն գործարարության զարգացման ղեկավարի դերը ստանձնելով՝ դու միանալու ես ՔՈԱՖ-ի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի COO-ի անմիջական առաջնորդությամբ։
ԲԻԶՆԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԱՃ
- Վերահսկել մեր գործող բիզնես բաղադրիչների ամենօրյա աշխատանքը՝ ապահովելով, որ դրանք համապատասխանեն Հիմնադրամի կատարողական և ֆինանսական նպատակներին։
- Սահմանել KPI-ներ, խթանել կատարողականը և ապահովել, որ բիզնես ստորաբաժանումները համահունչ լինեն COAF-ի ընդհանուր նպատակներին։
- Վերահսկել ոլորտային միտումները և շուկան՝ նոր բիզնես հնարավորություններ և նորարարական պրակտիկաներ հայտնաբերելու համար։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
- Զարգացնել և կառավարել բիզնես բյուջեները՝ ապահովելով ռեսուրսների օպտիմալ բաշխումը։
- Վերլուծել ֆինանսական հաշվետվությունները՝ կիրառելով նոր մոտեցումներ և լուծումներ բիզնես արդյունքները բարելավելու համար։
- Ապահովել, որ բիզնես ուղղվածությունների գեներացված շահույթները արդյունավետորեն ներդրվեն սոցիալական նախագծերի մեջ։
ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ
- Ղեկավարել և զարգացնել բարձր արդյունավետություն ունեցող թիմ բիզնես ստորաբաժանումներում։
- Խթանել համագործակցությունը բաժինների միջև՝ ապահովելու համահունչ և արդյունավետ համագործակցություն։
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
- Համագործակցել տարբեր օղակների հետ՝ ռեսուրսներ, համագործակցություններ և ներդրումներ ապահովելու համար, որոնք կնպաստեն եկամուտների հոսքերի հետագա տարբերակմանը։
- Կառուցել հարաբերություններ համայնքի անդամների, հաճախորդների, մատակարարների և գործընկերների հետ՝ նպաստելու բիզնեսի և սոցիալական ազդեցության ընդլայնմանը։
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
- Ապահովել, որ բիզնես բոլոր գործընթացները համահունչ լինեն Հիմնադրամի առաքելությանը։
- Խթանել նախաձեռնություններ, որոնք նպաստում են կայունությանը, էթիկական պահանջներին և համայնքի ներգրավվածությանը։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ԳԻՏԵՍ
- Բակալավրի աստիճան բիզնեսի վարչարարության, կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։ Մագիստրոսի աստիճանը կդիտվի որպես առավելություն (MBA կամ համարժեք)։
- Ֆինանսական հմտություններ՝ բյուջեի կառավարման, ֆինանսական վերլուծության և շահույթի օպտիմալացման փորձով։
- Ապացուցված փորձ բիզնես ռազմավարություններ մշակելու և իրականացնելու ոլորտում, որոնք խթանում են բիզնեսի աճն ու կայունությունը։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Գերազանց առաջնորդական և թիմի կառավարման հմտություններ՝ համագործակցող և արդյունքներին ուղղված մոտեցմամբ։
- Գերազանց հաղորդակցման, բանակցությունների և հարաբերությունների կառուցման հմտություններ։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Առնվազն 10 տարվա փորձ բիզնես զարգացման, ռազմավարական կառավարման կամ գործառնությունների ոլորտում, նախընտրելի է՝ տարբեր ոլորտներում (հյուրանոցային բիզնես, գյուղատնտեսություն, արտադրություն)։
- Հեռատես մտածող, ով կարող է բացահայտել և կիրառել նոր հնարավորություններ։
- Սոցիալական ազդեցության, կայունության և համայնքային զարգացման նկատմամբ հետաքրքրություն։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Մրցակցային աշխատավարձ,
- Առողջական ապահովագրություն,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Կատարողականի հիման վրա բոնուսներ,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2024թ․ դեկտեմբերի 30-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։