Թե ինչպես ՔՈԱՖ-ը փոխեց Քարակերտը

2003 թվականին ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենն անցնում էր Քարակերտ գյուղով՝ առանց կասկած անգամ ունենալու, որ այդ գյուղում է մեկնարկ տրվելու ՔՈԱՖ-ի գործին։

Առաջին գյուղական համայնքն էր, որտեղ մեր ջանքերով վերանորոգվեց տեղի դպրոցներից մեկը․ դա առաջին լայնածավալ նախագիծն էր։ Շուտով պարզ դարձավ, որ գյուղական համայնքների կարիքներն ավելին են, քան պարզապես ենթակառուցվածքային բարեկարգումները, և մշակվեցին կրթական, առողջապպահական, սոցիալական ծառայությունների և տնտեսական զարգացման ծրագրերը, որոնք ներդրվելու էին համապարփակ սկզբունքով։

Եթե այսօր հայտնվեք Քարակերտում, տեղացիները նման բազմաթիվ պատմություններ կհիշեն ՔՈԱՖ-ի ու Քարակերտում նրա բերած փոփոխությունների մասին։

Ենթակառուցվածքային 23 բարենորոգում

ՔՈԱՖ-ի բարեկարգած 170+ ենթակառուցվածքային միավորների շարքում 2000-ականների սկզբում արդեն երկու դպրոց և երկու մանկապարտեզ կար, նաև Գ․ Նարեկացու անվան հոգևոր կենտրոնը։ 2004-ից սկսած 23 ենթակռուցվածքային վերանորոգում ենք կատարել, այդ թվում՝ բուժհաստատություն, հանրային գրադարան, զբոսայգիներ, դպրոցների բակեր և համայնքային կենտրոն։

«Քարակերտ գյուղի դպրոցում էի։ Կիսաքանդ էր, երեխաները սովորում էին գրեթե պատեր չունեցող դասասենյակներում, դպրոցի վիճակն այնքան աղետալի էր, կարծես ռմբակոծված լիներ»,- մի առիթով պատմել է ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը։

Կրթական հնարավորություններ = նոր հորիզոններ

ՔՈԱՖ-ի գնումների և կազմակերպչական հարցերի պատասխանատու Հայկ Սարգսյանը ողջ կյանքը Քարակերտում է ապրում։ Երբ ՔՈԱՖ-ն սկսեց նախագծեր իրականացնել այնտեղ և համակարգչային գրագիտության դասընթացներ առաջարկեց, Հայկն անմիջապես ներգրավվեց դրանց։ Կարճ ժամանակ անց արդեն ինքն էր գիտելիքը փոխանցում ոչ միայն իր համայնքում, այլև դրանից դուրս։ Այսօր լինելով ՔՈԱՖ-ի թիմ-ընտանիքի անդամ՝ նա բոլորից լավ գիտի, թե ինչ ազդեցություն ունեն ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերը։

ՔՈԱՖ-ի վերապատրաստման դասընթացներն ու կրթական ծրագրերը նոր հորիզոններ են բացել Քարակերտի մի քանի սերնդի համար։ Ներկայումս գյուղի երիտասարդներին զորակցող արդիական հմտությունների փաթեթն առաջարկում է ճարտարագիտություն, բասկետբոլ, բանավեճի ակումբ, «Աֆլաթուն» և անգլերենի «Աքսես» ծրագիր։

Կամավորության մշակույթի ձևավորում

ՔՈԱՖ-ը կամավորությունը Քարակերտ բերող առաջին ծիծեռնակն էր։ Մենք կամավորության հնարավորություններ ենք ստեղծել ամառային դպրոցների և շահառու գյուղերում հատուկ միջոցառումների շնորհիվ։ Արդյունքում ուսանողներն ավելի ամուր կապվեցին իրենց համայնքին, ընդլայնեցին իրենց ծանոթությունների շրջանակը և առաջընթացի նոր ռեսուրսներ ձեռք բերեցին։

«Մինչ այդ մարդիկ կամավորությունը դիտարկում էին որպես չվճարվող աշխատանք, այնինչ այսօր և՛ երիտասարդները, և՛ մեծահասակները հնարավորություններ են փնտրում ներգրավվելու և մի բան փոխելու,- պատմում է Խանում Գևորգյանը՝ Քարակերտում ՔՈԱՖ-ի ջերմեռանդ շրջանավարտը, ով իր համայնքի երիտասարդների մեջ անսպառ հնարավորություններ է տեսնում։ Մի անգամ նույնիսկ դրամաշնորհ է շահել՝ համայնքում մաքրություն իրականացնելու համար․- Քարակերտի ու կողքի գյուղերի բազմաթիվ երիտասարդներ միացան իմ այդ նախաձեռնությանը»։ Նրանք գիտեն, որ նստել-սպասելու կամ ուրիշներից փոփոխություն ակնկալելու փոխարեն իրենք պիտի լինեն այսօրվա փոփոխություն բերողը, նույնիսկ եթե դա վճարովի աշխատանք չէ։

Արդեն տասնամյակից ավել է անցել ինչ մեր մասնագետներն աշխատում են Քարակերտում, բայց մեր ծրագրերն ու անելիքները այսօր էլ նույնքան հագեցած են։ Տարբերությունն այն է, որ մենք այլևս միայնակ չենք համայնքնի զարգացման գործում․ մեր ամուր հենասյունը այն ՔՈԱՖ-ցիներն են, ովքեր մեծացել են ՔՈԱՖ-ի հետ միասին, ակտիվ գործունեություն են ծավալում ու նոր շունչ են հաղորդում իրենց համայնքին։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org