ՔՈ ԴԵՐԸ
Եթե սիրում ես հյուրընկալության և սպասարկման ոլորտը, ունես փորձառություն այդ ոլորտում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում մաքրության վերահսկողի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Համակարգել հյուրանոցի մաքրուհիների և լվացքատան աշխատակցի աշխատանքները, կազմել աշխատանքային գրաֆիկ և հետևել աշխատանքային ժամերին։
- Մշակել հյուրանոցի ընդհանուր տարածքի մաքրության գրաֆիկը՝ ըստ տարածքների, ժամանակահատվածի և պատասխանատու մաքրուհու, հետևել, որ այն ճշգրտորեն իրականացվի։
- Մշակել է սենյակների և տարածքների մաքրման ընթացակարգեր, ներկայացնել մաքրուհիներին և հետևել ընթացակարգերի պահպանմանը։
- Ստուգել սենյակների մաքրությունը հյուրերին տրամադրելուց առաջ՝ համոզվելով, որ սենյակների պարագաների դասավորվածությունը համապաատսխանում են սահմանված կարգերին և չափանիշներին։
- Հետևել, որ հյուրանոցի սենյակների, ընդհանուր տարածքի, համագումարների համար նախատեսված սենյակների, ռեստորանի և դրսի հատվածի մաքրությունը լինի գերազանց։
- Հետևել, որ մաքրման աշխատանքները կազմակերպվեն այնպես, որ որևէ վնաս չհասցվի ապակիներին, շինությանը, առկա գույքին, գործիքներին, սարքավորումներին և միջոցներին։
- Հսկել, որ սահմանված ժամկետներում իրականացվեն Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի ապակիների մաքրման աշխատանքները։
- Հետևել լվացքատան աշխատանքներին, նպաստել, որ անկողնային պարագաների պիտանելիությունը երկարատև լինի։
- Հսկել սենյակային պարագաների և տնտեսական ապրանքների պահեստը, իրականացնել ամսական գույքագրում, համագործակցել հյուրանոցի հաշվետարի հետ։
- Համագործակցել է ընդունարանի աշխատակիցների հետ՝ տեղեկացված լինելու ժամանող հյուրերի և միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև վերջիններիս տեղեկանել սենյակների մաքրման կարգավիճակի մասին։
- Քաջատեղյակ լինել մաքրող պարագաների և նյութերի կիրառելիության և ճիշտ օգտագործման մասին, նպաստել, որ նյութերը օգտագործվեն նպատակային և խնայողաբար։
- Ներկայացնել հաշվետվություններ Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի ղեկավարին՝ ըստ անհրաժեշտության։
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում մաքրության պատասխանառուի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցի և Համագումարների կենտրոնի թիմին և կաշխատես Կոնցեպտ հյուրանոցի և Համագումարների կենտրոնի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Սպասարկման ոլորտի առանձնահատկություններին, քանի որ ունես սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ։
- Թիմի ղեկավարման հմտություններին, քանի որ ունես թիմ առաջնորդելու փորձ։
- GSuite համակարգով աշխատանքին։
- Անգլերենի և ոուսերենի։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Արագ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։
- Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին։
- Համակարգային մոտեցում կիրառել աշխատանքի ընթացքում։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Պատրաստ մասնագիտական զարգացման։
- Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
- Պարտաճանաչ և արագաշարժ։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2024թ․ նոյեմբերի 8 -ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։