«Հովեր»․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ում Կոմիտաս էր հնչում

«ՔՈԱՖ-ի համար կարևորագույն նպատակ է մեր գյուղական համայնքների բնակիչներին բարձր արվեստին հաղորդակից դարձնելը, նրանց մտահորիզոնն ընդլայնելը։ «Հովեր» երգչախումբը այդ արժեքների, լուրջ մասնագիտական որակների կրողն է և արվեստի մեծ նվիրյալը»։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի Գործընկերությունների և միջոցառումների համակարգման ղեկավար Իրինա Իգիթխանյանը մեկնաբանեց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում կայացած համերգի կարևորությունը։

Ապրիլի 20-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը «Կոմիտաս-150» մշակութային ծրագրերի շրջանակներում Լոռու մարզում էր։ Ըստ Իրինա Իգիթխանյանի՝ «Հովերը» հայտնի է Կոմիտասի իր մեկնաբանություններով, և, որ հատուկ է հենց իրենց, երգացանկում ընդգրկել են Կոմիտասի ոչ այնքան հայտնի գործեր, և այդ բացառիկ ստեղծագործություններն ունկնդրելու հնարավորություն ունեին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի հյուրերը։

«Առաջին անգամ ենք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։ Շատ ուրախ եմ, որ էսպիսի լուրջ վերաբերմունք կա մեր երեխաների արտադասարանական կրթության հանդեպ»,- ասաց «Հովերի» խմբավար, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը։

«Հովեր» պետական կամերային երգչախումբը կատարում է երգչախմբային, թատերական, վոկալ-սիմֆոնիկ, օպերային և ավանդական կամերային երաժշտության հարուստ երգացանկ, ինչպես նաև փորձարարական նախագծեր:

Համագործակցում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ, ինչպես նաև մի շարք այլ նվագախմբերի, երգչախմբերի և փառատոնների հետ Հայաստանում և արտասահմանում:

Երգչախումբը հիմնադրվել է 1992 թ.` իր մշտական խմբավար և դիրիժոր Սոնա Հովհաննիսյանի կողմից, ով ներկայումս կատարում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

«Նման հռչակավոր երգչախմբին ունկնդրելու հնարավորություն ամեն օր չէ, որ ունենում ենք։ Մենք չէինք կարող բաց թողնել այս առիթը»,- ասում էին մարզի բնակիչները։

Մեկ ժամ շարունակ ներկաները վայելում էին Կոմիտասի անխառն արվեստ՝ «Հովերի» մեկնաբանությամբ։ ՔՈԱՖ-ի շահառու համայնքներից, Ալավերդուց և Վանաձորից ժամանած ունկնդիրներին էր միացել նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր Դեսպան Ջուն Յամադան։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org