ՔՈ ԴԵՐԸ
Եթե սիրում ես հյուրընկալության ոլորտը, ունես փորձառություն այդ ոլորտում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում ադմինիստրատորի դերը քեզ համար է։ Առավել մանրամասն․
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (90%)
- Իրականացնել հյուրերի ժամանման, տեղավորման և մեկնման գործընթացը։
- Կատարել հյուրանոցի ամրագրումները՝ ճշգիտ գրանցելով անհրաժեշտ տվյալները։
- Արձագանքել հարցումներին և տրամադրել հյուրանոցի սենյակների, արժեքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն։
- Ընդունել վճարումներ՝ խիստ հետևելով ընդունված ընթացակարգին։
- Իրականացնել հյուրերի գրանցումները հյուրանոցային ծրագրում։
- Հյուրերին տրամադրել տեղեկատվություն՝ վերջիններիս հանգիստը և ուղևորումը դեպի տեսարժան վայրեր կազմակերպելու վերաբերյալ։
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ և ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ (10%)
- Ներկայացնել առաջարկներ՝ ուղղված ընդունարանի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում ադմինիստրատորի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնեսի և գործառնությունների թիմին և կաշխատես Կոնցեպտ հյուրանոցի և Համագումարների կենտրոնի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր խոսքին։
- Համակարգչային ծրագրերին. հյուրանոցային ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հյուրանոցի ադմինիստրատիվ գործառույթներին, քանի որ ունես ոլորտին համապատասխան բարձրագույն կրթություն։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին, դրսևորել կազմակերպչական բարձր հմտություններ։
- Հաճախորդների հետ հաղորդակցվել պրոֆեսինալ մակարդակով, հարթել կոնֆլիկտային իրավիճակները։
- Աշխատել սթրեսային պայմաններում, պահպանել ժամկետները։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Պատրաստ մասնագիտական զարգացման։
- Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
- Սոցիալապես պատասխանատու:
- Շարունակական կրթության գաղափարի կրող:
- Պատասխանատու և հաշվետու:
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբեդ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Առողջապահական ապահովագրություն,
- 20 օր վճարվող արձակուրդև լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Կատարողականի բոնուս,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը 2024թ․-ի՝ սեպտեմբերի 30-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։