ՀԱՅ համայնքների սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ծանր սրտով եմ գրում այս տողերը: Վերջին հեղեղը, որ տեղի ունեցավ Տավուշում և Լոռիում, որտեղ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) խոր արմատներ ունի, իր հետ բերեց մեծ դժվարություններ ու տառապանք: Այս ավերածություններն ու կորսված կյանքերը ծանր ողբերգություն են բոլորիս համար։
Ամբողջ ՔՈԱՖ ընտանիքի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են աղետից: Այս չափազանց դժվար ժամանակահատվածում մեր մտքերն ու աղոթքներն ուղղված են ձեզ: ՔՈԱՖ-ը հանձնառություն ունի կանգնելու ձեր կողքին և հնարավորինս աջակցելու: Մենք մոբիլիզացնում ենք մեր ռեսուրսներն ու համագործակցում պետական մարմինների և այլ կազմակերպությունների հետ, որպեսզի շուտափույթ օգնություն հասցվի և հետևանքները հնարավորինս շուտ վերանան:
Մեր նվիրվածությունն այս համայնքներին մնում է անսասան, և պատրաստ ենք սերտորեն աշխատել ձեզ հետ՝ վերակառուցելու և վերականգնելու աղետի հետևանքները: Մեր ուշադրությունը սևեռված է հետևանքները նվազեցնելու և վերականգնման գործընթացը խթանելու վրա, որի արդյունքում նոր ուժով առաջ կշարժվենք:
Միասին մենք կհաղթահարենք այս դժվարությունը և ավելի դիմակայուն կդառնանք: Վստահ եղեք՝ ՔՈԱՖ-ը միշտ ձեր կողքին է:
Խորին ցավակցությամբ և համերաշխությամբ,
Գարո Արմեն,
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նախագահ և հիմնադիր