Հաշվետար

ՔՈ ԴԵՐԸ

Մենք փնտրում ենք հաշվետարության ոլորտում փորձառու և արագ կողմնորոշվող թիմակիցների՝ ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցում և համագումարների կենտրոնում հաշվետարի դերը ստանձնելու համար։ Հաշվետարը պատասխանատու է լինելու հյուրանոցում ամենօրյա հաշվետարական գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ վճարումների իրականացում, հաշիվների դուրսգրում, ապրանքային շարժի վերահսկողություն։ Առավել մանրամասն․

ՔՈ ԹԻՄԸ

Ստանձնելով ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցում հաշվետարի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ հաշվապահական թիմին և կաշխատես Գլխավոր հաշվապահի անմիջական ղեկավարությամբ։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ստացված / դուրս գրված հաշիվների ստուգում Tax Service համակարգում և ձևակերպում ծրագրում,
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում ՝ մուտք, ելք ըստ պահեստների, անհրաժեշության դեպքում գույքագրում, ինչպես նաև առկա մնացորդների տիրապետում,
  • Ապրանքանյութական արժեքների կոմպլեկտների բաղադրամասերի ճշտության ստուգում,
  • Անհրաժեշության դեպքում Հիմնական միջոցների գույքագրման մասնակցություն,
  • ՀԴՄ-ի միջոցով կատարվող գործարքներ, ինչպես նաև ՀԴՄ-ի տեխնիկական պահանջների և կանոնների պահպանման վերահսկում,
  • Դրամական միջոցների մուտքերի և ելքերի վերահսկում, հավաքագրում և մուտքագորում բանկային հաշվեհամարին,
  • QR-կոդերի, գնապիտակների ճշտության և առկայության ստուգում,
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և կանխավճարների հաշվառում,
  • Եկամուտների, ծախսերի հաշվառում,
  • Փաստաթղթերի թղթային և ստորագրված տարբերակների առկայության ապահովում,
  • Գործընկերների հետ ամենօրյա շփման ապահովում,
  • Առաջադրանքների կատարման ընթացքում հարկային օրենսգրքի և այլ հարակից օրենքների կիրառում՝ հաշվապահության հետ համագործակցության միջոցով,
  • Անմիջական ղեկավարի կողմից ընթացիկ այլ առաջադրանքների կատարում:
ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
  • ՏրիոՍոֆթ և ՏրիոՌեստորան ծրագրերին՝ որպես առավելություն։
  • Հարկային օրենսդրությանը և ոլորտին առնչվող այլ իրավական ակտերին:
  • Ռուսերեն և անգլերեն լեզուներին։
  • MS Excel և GSuit համակարգերին
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
  • Արագ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։
  • Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
  • Մանրուքների նկատմամբ ուշադիր։
  • Պատրաստ մասնագիտական զարգացման:
  • Պարտաճանաչ և արագաշարժ։
ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝ 2024թ․դեկտեմբերի 20 -ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org