Ֆինանսների/դրամաշնորհների մասնագետ

ՔՈ ԴԵՐԸ

Որպես ֆինանսների/դրամաշնորհների մասնագետ միանալով մեր թիմին՝ դու կմասնակցես դրամաշնորհների և ֆինանսական հոսքերի վերահսկման, բյուջեների մշակման և վերանայման, ինչպես նաև հաշվետվությունների պատրաստման գործընթացներին։ Եթե դու ունես վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և ցանկանում ես նպաստել ՔՈԱՖ-ի ծրագրերի ֆինանսական կայունությանը, ապա այս պաշտոնը հենց ձեզ համար է։

ՔՈ ԹԻՄԸ

Դու կմիանաս ՔՈԱՖ-ի ֆինանսական թիմին և կաշխատես ՔՈԱՖ դրամաշնորհների և բյուջեի կառավարչի անմիջական ղեկավարության ներքո։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աջակցել դրամաշնորհների և նվիրատվությունների ֆինանսական հոսքերի կառավարման գործընթացին, վերահսկել ծախսերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը բյուջեին և շնորհատուի պահանջներին:
  • Մասնակցել տարեկան և ծրագրային բյուջեների մշակման գործընթացին, աջակցել բյուջեների նախապատրաստման և վերանայման աշխատանքներին:
  • Կազմել և վերլուծել ամսական ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև դրամաշնորհատուներին ներկայացվող հաշվետվությունները:
  • Վերահսկել գնումների գործընթացը՝ ապահովելով համապատասխանությունը կազմակերպության և շնորհատուների պահանջներին:
  • Աջակցել դրամաշնորհային պայմանագրերի վերանայման և լրացման գործընթացին:
  • Ստուգել և վերանայել Հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհների ֆինանսական հաշվետվություններն ու ներկայացնել դրանք դրամաշնորհների և բյուջեի կառավարչի հաստատմանը։
  • Մասնակցել ծրագրերի ֆինանսական հաշվետվությունների վերլուծությանը և աջակցել ֆինանսական կառավարման բարելավմանը:
  • Օգնել տարեկան և ծրագրային աուդիտների կազմակերպման և իրականացման գործընթացին:
ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՈՒՆԵՆԱՍ

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում,
  • Նվազագույնը 3-4 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների/դրամաշնորհների կառավարման ոլորտում, շահույթ չհետապնդող կազմակերպություններում փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Միջազգային դոնոր կազմակերպություններից ստացված դրամաշնորհների ֆինանսական կառավարման հմտություններ (ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ ՄԶԳ, ԵՄ և այլն),
  • MS Excel-ի գերազանց իմացություն,
  • Հաշվապահական ծրագրերի իմացությունը խիստ ցանկալի է,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման փորձ,
  • Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Ցանկալի հմտություններ

  • Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ,
  • Գնումների ընթացակարգերի իմացություն,
  • Աուդիտի գործընթացների իմացություն,
  • Բազմաթիվ առաջնահերթություններ կառավարելու ունակություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու հմտություններ։
ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝ 2025թ․ հունվարի 31-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org