Ֆինանսների ծրագրավար

ՔՈ ԴԵՐԸ

Եթե ֆինանսական կրթության մասնագետ ես և կրթության ջատագով, ով ունի երեխաների հետ աշխատանքի փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ֆինանսական կրթության ծրագրավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ (80%)

  • Մշակել Ֆինանսական կրթության ծրագրի տեսական և գործնական բովանդակությունը և համապատասխանեցնել այն միջազգային և ազգային չափորոշիչներին։
  • Հընթացս ստեղծել և/կամ բարելավել համապատասխան ուսումնական պլանները, դասապլանները, օժանդակ նյութերը և վարժանքները։
  • Մշակել ուսանողների առաջընթացի գնահատման համար նախատեսված կրթական վերջնարդյունքները։
  • Ստուգել և գնահատել էլեկտրոնային ուսուցման առաջադրանքներն ու տեղեկացնել ուսանողներին ծրագրային պահանջների, մասնակցության և գնահատման գործընթացների մասին։
  • Միաժամանակ ու կանոնավոր աշխատել 5 խմբերի հետ՝ ուսուցանելով նրանց ֆինանսական գրագիտության։
  • Հետևողական լինել ուսանողների անհատական և թիմային առաջընթացին։
  • Մշակել ծրագրի կրթական վերջնարդյունքներն ու աշխատել ծրագրային նպատակների իրականացման ուղղությամբ։
  • Յուրաքանչյուր դասընթացի ավարտին պլանավորել և իրականացնել համայնքային նախագիծ:
  • Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նորարարական տեխնիկաներ, հարթակներ։
  • Օժանդակել կրթական օժանդակ նյութերի ու վարժանքների մշակմանը՝ տարատեսակ կրթական կարիքներով ուսանողների համար։

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ (20%)

  • Յուրաքանչյուր ուսանողի և/կամ ծնողի տեղեկացնել դասապրոցեսի պահանջների, գնահատման մեխանիզմների և հաճախության գրաֆիկի մասին։
  • Արդյունավետ աշխատել թիմում՝ փորձելով ձևավորել մտածողների, ստեղծարարների, գաղափարները զարգացնողների և իրականացնողների խմբեր։
  • Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը։
  • Մասնակցություն հիմնադրամի և գործընկեր կառույցների կողմից կազմակերպվող թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ աշխատանքային վերապատրաստումներին։

ՔՈ ԹԻՄԸ

Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի Կրթական գործառնությունների թիմի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։

ԴՈՒ

Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • Ֆինանսական և բանկային գրագիտությանը և դասավանդման մեթոդներին, քանի որ ունես համարժեք կրթություն և դասավանդման փորձ տվյալ ոլորտում։
  • Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանություններին, գործընթացներին։
  • Ոչ ֆորմալ կրթական բովանդակություն ստեղծելու հմտություններին։
  • Երեխաների հետ անհատական և խմբային աշխատանքների նրբություններին։
  • Գերազանց հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններին։ Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Սահուն աշխատել տեխնոլոգիաների հետ (հատկապես այն սարքավորումների, որոնք օգտագործվում են Ֆինանսական կրթության դասընթացների ժամանակ):
  • Կառավարել կոնֆլիկտները և լինել թիմային խաղացող:
  • Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների:
  • Համագործակցել ավելի մեծ թիմի հետ:
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին:
  • Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Աշխատանքային էթիկայի ջատագով:
  • Նախաձեռնություն ստանձնող և կատարող:
  • Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող:
  • Բաց նորարարության համար և քննադատ:
  • Պատասխանատու և հաշվետու:
  • Մեդիագրագետ:
  • Շարունակական կրթության գաղափարի կրող։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ։
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես։
  • Մրցակցային աշխատավարձ։
  • Մասնագիտական աճի հնարավորություններ։
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի։
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ


Դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև 2024 թվականի հունվարի 31-ի օրվա ավարտն է (EOD):

Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org