Հայաստանի մարզերի հետ՝ համավարակի դեմ պայքարում

2020 թ․ ապրիլին մենք ակտիվացրինք ջանքերը Հայաստանի գյուղերում COVID-19-ի ճգնաժամի դեմ պայքարում։ Նկատի ունենալով կորոնավարակի աճող թիվը, մեկուսացումը և տնտեսական սահմանափակ շարժը՝ հրատապ համարեցինք օգնության ձեռք մեկնել գյուղերում կարիքավոր շահառուներին։ $50,000-ի դրամահավաքի արշավ կազմակերպեցինք, ու շնորհիվ մեր հոգատար դոնորների՝ հանգանակությունը հաջողվեց։ Եվ ահա թե ինչպես է ձեր առատաձեռն նվիրաբերությունն օգնում Հայաստանի գյուղաբնակ ընտանիքներին ապահով և տեղեկատված լինել ու հաղթահարել համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական դժվարությունները։

Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ ՔՈԱՖ-ի շահառու 1000 ընտանիքների շուրջ 20% տոկոսն ուղղակիորեն տուժել է COVID-19-ի հետևանքով, քանի որ ժամանակավորապես կամ մշտապես զրկվել է եկամտի աղբյուրից։ Ամենամեծը արտագնա աշխատողների սեգմենտն է (10%), ովքեր չեն կարող մեկնել երկրից արգելափակման պատճառով։

Մյուս խումբն արտագնա աշխատողներն են, ովքեր ապրում և աշխատում են Ռուսաստանում ու հենց այնտեղ են կորցրել աշխատանքը՝ զրկելով եկամտից Հայաստանում ապրող իրենց ընտանիքներին։ Տեղում պարապուրդի մատնված մարդիկ հիմնականում աշխատում էին քարի մշակման արտադրամասերում, կաթնամթերքի և սննդի արտադրության, վաճառքի, շինարարության ոլորտներում։ Այն ընտանիքները, որոնք մինչ համավարակն էլ աղքատ ու դժվարին պայմաններում էին ապրում, այս օրերին հայտնվեցել են էլ ավելի բարդ պայմաններում։ Ընդհանուր առմամբ, պատկերը նույնն է նաև Հայաստանի այլ մարզերում։

ԵՄ Հայաստանի, Ավստրիայի զարգացման գործակալության և Էստոնիայի կառավարության տրամադրած օգնության փաթեթները հասցեատերերին փոխանցելուն զուգահեռ՝ անրադարձել ենք նաև Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մեր շահառու համայնքներին։

ՔՈԱՖ-ի «COVID արտակարգ ֆոնդի» շնորհիվ 788 ընտանիքի տրամադրում ենք անհրաժեշտ սնունդ, հիգիենայի պարագաներ, սեղանի խաղեր և գրենական պիտույքներ, իսկ 17 բուժհաստատությունների՝ բժշկական պարագաներ։ Առողջապահակական փաթեթում դիմակներ են, ախտահանող նյութեր, օճառ, ջերմաչափ, զարկերակային օքսիմետր, պաշտպանիչ դիմակներ, շնչառական դիմակներ և գոգնոցներ։

Մեր նախնական գնահատումը պարզել է, որ Լոռու մարզի 26 գյուղերից ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հաճախող 1300 ուսանողների 41%-ը դուրս է մնացել կրթական գործընթացից (և՛ դպրոցական, և՛ ՔՈԱՖ-յան), քանի որ հեռավար ուսումնառությանն անհրաժեշտ համապատասխան սարք կամ ինտերնետ կապ չունի։ Նման ընտանիքներին տրամադրվող փաթեթների մեջ ներառել ենք խաղեր և նկարչական պարագաներ, որ խրախուսենք մեր երեխաներին շարունակել տանը մնալ՝ միաժամանակ ապահովելով նրանց զբաղվածությունն ու ինքնազարգացումը։

ՔՈԱՖ-ի թիմը, որ շրջում է գյուղեգյուղ ու հանձնում օգնության փաթեթները, կազմված է բժիշկներից ու սոցիալական աշխատողներից, ովքեր Հայաստանի գյուղերում աշխատելու տարիների փորձ ունեն։ Գյուղացիների հետ մեկ առ մեկ հանդիպումների ընթացքում հակիրճ խորհրդատվություն է տրվում COVID-19 անվտանգության կանոնների մասին, մեր մասնագետները նաև տեղեկատվություն են տրամադրում  ներկայումս աշխարհում տիրող իրավիճակի մասին ու պատասխանում շահառուների հարցերին։

Երկրում ամիսներ շարունակ հայտարարված արտակարգ դրության վերջին օրերը չափազանց լարված են Տավուշի մարզի բնակիչների համար։ Ռազմական ագրեսիան, որ սանձազերծել է Ադրբեջանը, լարված է պահում հայ-ադրբեջանական սահմանն ու խաթարում գյուղացիների խաղաղ կյանքը։Անկախ իրավիճակից, ՔՈԱՖ-ի թիմի անդամները Տավուշի սահմանամերձ գյուղերում են՝ Բերդավան, Կոթի, Այգեհովիտ, Վազաշեն՝ օգնելով բնակիչներին հաղթահարել համավարակի առաջացրած դժվարությունները։ Մենք շարունակում ենք սատարել մեր շահառուներին COVID-19-ի դեմ պայքարում Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում։ Եթե ցանկանում եք այս դժվարին ժամանակներում նպաստ բերել Հայաստանի գյուղաբնակ ընտանիքների կյանքին, կարող եք անցնել այս հղումով ու նվիրաբերել ՔՈԱՖ-ի «COVID արտակարգ ֆոնդն»։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org