ՔՈԱՖ-ի երիտասարդ նկարիչների վիրտուալ ցուցադրություն
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության օրն է, բայց ՔՈԱՖ-ում ամեն օր է երեխաների օր։ Ցույց տալու համար, թե որքան պայծառ գույներ ու մտքեր կան մեր փոքրիկների մեջ, որոշեցինք վիրտուալ ցուցահանդես կազմակերպել Արմավիրի և Արագածոտնի մարզի գյուղերում ՔՈԱՖ-ի Նկարչություն ծրագրի մասնակիցների աշխատանքներով։ Վայելե՛ք դրանցից մի քանիսը։
«Աշունից ձմեռ անցումը»․ Իվետա Գևորգյան, գյուղ Մյասնիկյան
«Անձրևից խոնավացած փողոցն ու իր միակ անցորդը»․ Հայկ Գալստյան, գյուղ Լեռնագոգ
«Երջանիկ պահ․ տատիկը հետևում է, թե ինչպես է իր թոռնիկը խաղում փողոցում»։ Ազնիվ Մարալովյան, գյուղ Դալարիկ
«Երաժիշտները»․ Լևոն Ազատյան, գյուղ Գետաշեն
«Աշնան տերևաթափ»․ Լիդա Արասխանյան, գյուղ Վանանդ
«Երանի մեր գյուղում կինոթատրոն լիներ»․ Լիանա Արասխանյան, գյուղ Վանանդ
«Մայրամուտից դեպի գիշեր տանող կախարդական լույսը»․ Ծովինար Գևորգյան, գյուղ Մյասնիկյան
«Այն, ինչ կուզեի լիներ իր գյուղում՝ մեծ խաղահրապարակ, այգիներ, ժամանցի վայրեր։ Անահիտ Սահակյան, գյուղ Լեռնագոգ
«Իմ երազանքների կղզին ու իր երջանիկ ճամփորդը՝ շրջապատված պալմաներով, սարերով, ծովով»։ Դավիթ Արշակյան, գյուղ Գետաշեն
Վերջին հրապարակումները
Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»