Երեխայի և Ընտանիքի Կենտրոնի համակարգող (Մյասնիկյան)

ՔՈ ԴԵՐԸ

ՔՈԱՖ-ը աճում է մեծ մասշտաբներով, և մենք փնտրում ենք մասնագետների, ովքեր պատրաստ են միանալու մեր դինամիկ թիմին։ Եթե ունեք կառավարման խորը գիտելիքներ, ինչպես նաև ներանձնային և կազմակերպչական հմտություններ, համայնքային զարգացման ծրագրերի, փոփոխությունների խթանման և բազմաֆունկցիոնալ միջավայրում կատարողականի բարելավման փորձառություն, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Մյասնիկյանի Երեխայի և ընտանիքի կենտրոնի (Կենտրոն) համակարգողի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

ՔՈ ԹԻՄԸ

Մյասնիկյանի Երեխայի և ընտանիքի կենտրոնի համակարգողի դերը ստանձնելով՝ դու միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի գյուղական ծրագրերի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։

Նախագծերի կառավարում (40%)

  • Կենտրոնը դարձնել առանցքային հանգույց շահառու համայնքներին հոգեբանական, լոգոպեդական, սոցիալական աշխատանքի, վաղ մանկան զարգացման, մասնագետների վերապատրաստման և այլ հարակից ծառայություններ մատուցելու համար։
  • Ղեկավարել կենտրոնը, կազմակերպել Կենտրոնի անձնակազմի համակարգված աշխատանքը և ապահովել ծառայությունների ժամանակին, որակյալ և արդյունավետ իրականացումը։
  • Մասնագետների հետ համագործակցաբար կազմել և իրականացնել Կենտրոնի տարեկան աշխատանքային պլանը, մասնակցել բյուջեի մշակման աշխատանքներին:
  • Վերահսկել աշխատանքային պլանի ժամանակացույցը և համապատասխանությունը, վերահսկել մատուցվող ծառայությունների որակը, ներկայացնել կատարելագործման առաջարկներ:
  • Նախաձեռնել և կազմակերպել Կենտրոնի միջոցառումները։
  • Կազմել, թարմացնել, վերլուծել, վերահսկել կենտրոնի շահառուների տվյալների բազան, կազմել բանավոր և գրավոր հաշվետվություններ:
  • Գրանցել երեխաներին, կնքել, համաձայնագրեր, ապահովել ծնողների հետ հետադարձ կապը:
  • Վերահսկել գույքի, սարքավորումների պատշաճ օգտագործումը, իրականացնել պահեստի վարում, տարեկան գույքագրում։
  • Կազմակերպել Կենտրոնի գնումները, լուծել ու կարգավորել ծագած վարչական հարցերը և խնդիրները:
  • Նպաստել կենտրոնի շուրջ ՍՄԱՐԹ ավանի ձևավորման աշխատանքներին, որի շրջանակներում 6-18 տարեկան երեխաները կստանան ոչ ֆորմալ կրթություն՝ այս կերպ նպաստելով դինամիկ կրթական էկոհամակարգի ստեղծմանը:
  • Կատարել կազմակերպչական և վարչական բնույթի այլ գործառույթներ, որոնք ուղղորդվում են երևանյան գրասենյակի ղեկավար թիմի կողմից։
  • Ճանապարհորդել ըստ անհրաժեշտության։

Մարդկային ռեսուրսների կառավարում (30%)

  • Կառավարել թիմի աշխատանքի ծավալն ու գրաֆիկը՝ երաշխավորելով աշխատանքի բարձր որակն ու արդյունավետությունը։
  • Ծառայությունների ղեկավարների հետ հետևել թիմի կատարողականին՝ կանոնավոր հետադարձ կապի միջոցով։
  • Ապահովել թիմի և այլ դերակատարների սահուն հաղորդակցությունը։
  • Կազմակերպել և նախաձեռնել թիմային հանդիպումներ՝ ներքին հաղորդակցության խթանման, աշխատանքների առաջընթացի քննարկման, թիմի բարեկեցության ապահովման նպատակով:
  • Մասնակցել Կենտրոնի մասնագետների ընտրության և ներգրավման հարցերում, սերտ համագործակցել մասնագիտական ծառայությունների ղեկավարների հետ, համագործակցել կազմակերպության այլ բաժինների հետ:
  • Աջակցել ծնողներին՝ տրանսպորտային երթուղիների կազմման և կազմակերպման հարցերում:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ (30%)

  • Կապ հաստատել և արդյունավետ համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ներառյալ՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, ՀԿ-ներ, դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհաստատություններ, համայնքային կենտրոններ, ծնողներ, երեխաներ և այլ թիրախային խմբեր։
  • Մյասնիկյանի կենտրոնի ծառայությունների և Հիմնադրամի ծրագրերի մասին պարբերաբար իրազեկել շահառու բնակավայրերի շահագրգիռ կողմերին։
  • Տրամադրել ընթացիկ հաշվետվություններ և սերտորեն համագործակցել ՔՈԱՖ-ի երևանյան գրասենյակի հետ:

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • Գյուղական համայնքներում առկա զարգացման կարիքներին և բարեփոխումներին:
  • Սոցիալ-հոգեբանական աջակցության հիմնական մոտեցումներին։
  • Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությանը։
  • Բանավոր և գրավոր հայերենին (գերազանց) և անգլերենին (լավ)։ Ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
  • Նախագծերի կառավարման ուղղություններին և սկզբունքներին։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Կառավարել բազմաբովանդակ ծրագրեր, քանի որ ունես ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ միջին կամ ավագ ղեկավարի հաստիքում, ինչպես նաև նախագծել և իրականացրել ես համայնքային զարգացմանն ուղղված տարատեսակ ծրագրեր: Սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրերի կառավարումը կդիտվի որպես առավելություն։
  • Իրականացնել տվյալների վերլուծություն և վերջիններիս հիման վրա կայացնել կարևոր որոշումներ ՝ սահմանելով աշխատանքային առաջնահերթությունները։
  • Վերլուծել և աշխատել տվյալների հետ և ներկայացնել հաշվետվություններ։
  • Գերազանց հաղորդակցվել։
  • Կառավարել ժամանակն արդյունավետ։
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին։
  • Համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ։
  • Օգտագործել G Suite և աշխատանքային այլ հարթակներ։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Մասնագիտությամբ հոգեբան կամ հարակից այլ ոլորտի մասնագետ։
  • Շարունակական կրթության գաղափարի կրող։
  • Հմուտ ղեկավար և թիմակից։
  • Ստեղծագործ մտածող։
  • Բաց՝ նորարարության համար և քննադատ։
  • Բանակցող։
  • Պատասխանատու և հաշվետու։
  • Մեդիագրագետ։
  • Փոփոխության ջատագով

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ 

Վերջնաժամկետը՝ 2024թ․ հուլիսի 14-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org