Կարգավար | Dispatcher

ՔՈ ԴԵՐԸ

Եթե ունես կազմակերպչական և համակարգման գերազանց հմտություններ, սիրում ես ակտիվ, ոչ գրասենյակային աշխատանք, կարողանում ես հմտորեն օգտագործել նորագույն տեխնոլոգիաները, ունես բարձրագույն կրթություն ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի կարգավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․

ՔՈ ԹԻՄԸ

Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի թիմին և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տրանսպորտի և լոգիստիկայի համակարգողի անմիջական ղեկավարությամբ։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Աջակցել օրական երթուղիների կազմման աշխատանքներին։
  • Տրանսպորտի կառավարման հարթակի միջոցով կազմել, բաշխել և վարորդներին տրամադրել օրական երթուղիները։
  • Հետևել երթուղիների ճշգրիտ, ժամանակին և պատշաճ կատարմանը։
  • Հետևել և վերահսկել մեքենաների տեղաշարժն ըստ երթուղիների համապատասխան ծրագրով։
  • Հետևել վարորդների ամենօրյա բժշկական զննության գործընթացին։
  • Վերահսկել և ապահովել մեքենաների մշտական մաքրությունը։
  • Վերահսկել և ապահովել վարորդների համազգեստի առկայությունը, մաքրությունը, արտաքին տեսքի համապատասխանությունը սահմանված պահանջներին։
  • Գրանցել ժամանած և մեկնող մեքենաների տեղաշարժը, հետևել մեքենաների պատշաճ կայանմանը և երեխաների անվտանգ տեղաշարժին։
  • Հետևել երեխաների ժամանման և մեկնման անվտանգ գործընթացին։
  • Հետևել երթերի իրականացման ժամանակացույցի պահպանմանը։
  • Լրացնել մեքենաների ամենօրյա տեղաշարժի մասին էլ․ մատյան։
  • Վերահսկել աշխատանքային օրվա ավարտին մեքենաների կայանումը և պահպանության հանձնումը ՍՄԱՐԹ Կենտրոնի ավտոպարկում։
  • Հետևել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի կողմից սահմանված ուղևորների հետ հաղորդակցման կանոններին։
  • Անցնել վերապատրաստումներ։
  • Կատարել անմիջական ղեկավարի առանձին ծառայողական հանձնարարականները։
  • Ըստ պահանջի հավաքագրել և տրամադրել տեղեկատվություն երթերի, երթուղիների, վարորդների աշխատանքի, մեքենաների վազքի, վառելիքի ծախսի վերաբերյալ։
ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
  • Մեքենաների աշխատանքային առանձնահատկություններին, քանի որ ունես տեխնիկայի հետ աշխատանքի հմտություններ,
  • Լոռու մարզի աշխարհագրությանը և ՀՀ բոլոր ճանապարհներին։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
  • Վեր հանել աշխատանքին խոչընդոտող խնդիրներ և առաջարկել լուծումներ,
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին,
  • Գերազանց հաղորդակցվել երեխաների, ծնողների, թիմի հետ,
  • Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
  • Թիմային աշխատակից, կարողանաս համագործակցել ավելի մեծ թիմի հետ,
  • Աշխատանքային էթիկայի ջատագով,
  • Երեխաների հանդեպ հոգատար,
  • Ուշադիր, պատասխանատու և հաշվետու,
  • Սթրեսակայուն և ոչ կոնֆլիկտային,
  • Արագ կողմնորոշվող։
ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝ 2024թ․ Դեկտեմբերի 10-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

Աշխատանքի սկիզբը՝ Հունվար, 2025 թվական։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org