ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Չինարենի ծրագրավար, Լոռի

ՔՈ ԴԵՐԸ

Եթե չինարենի (Մանդարին լեզու) մասնագետ ես և կրթության ջատագով, ով ունի երեխաների հետ աշխատանքի փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի չինարենի ծրագրավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծրագրային բովանդակության ստեղծում և դասավանդում (80%)

  • Մշակել չինարեն ծրագրի տեսական և գործնական բովանդակությունը և համապատասխանեցնել այն միջազգային և ազգային չափորոշիչներին։
  • Հընթացս ստեղծել և/կամ բարելավել համապատասխան ուսումնական պլանները, դասապլանները, օժանդակ նյութերը, վարժանքները։
  • Մշակել ուսանողների առաջընթացի գնահատման համար նախատեսված կրթական վերջնարդյունքներն ու գնահատման ռուբրիկները։
  • Միաժամանակ ու կանոնավոր աշխատել 5 խմբերի հետ՝ ուսուցանելով նրանց չինարենի HSK level 1-2 մակարդակները։
  • Հետևողական լինել ուսանողների անհատական և թիմային առաջընթացին։
  • Յուրաքանչյուր դասընթացի ավարտին պլանավորել և իրականացնել ծրագրային նախագիծ:
  • Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նորարարական տեխնիկաներ, հարթակներ։
  • Օժանդակել կրթական օժանդակ նյութերի ու վարժանքների մշակմանը՝ տարատեսակ կրթական կարիքներով ուսանողների համար։

Ադմինսիտրատիվ աշխատանքներ և հաղորդակցություն (20%)

  • Շարունակաբար արդյունավետ հաղորդակցվել և համագործակցել կրթական խորհրդատուի և ադմինիստրատիվ օղակների աշխատակիցների հետ՝ սովորողների կարիքների, դասերի գնահատման մեխանիզմների և հաճախության գրաֆիկի մասին։
  • Արդյունավետ աշխատել թիմում՝ փորձելով ձևավորել մտածողների, ստեղծարարների, գաղափարները զարգացնողների և իրականացնողների խմբեր։
  • Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը։
  • Մասնակցություն հիմնադրամի և գործընկեր կառույցների կողմից կազմակերպվող թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ աշխատանքային վերապատրաստումներին։

ՔՈ ԹԻՄԸ

Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կրթական ծրագրերի գնահատման եւ զարգացման ղեկավար անմիջական ղեկավարությամբ։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • Չինարենին և դասավանդման մեթոդներին, քանի որ ունես 4-րդ մակարդակի (HSK) վկայական կամ այլ համարժեք կրթություն և դասավանդման փորձ չինարենի ոլորտում։
  • Ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական միջավայրում չինարենի դասավանդման առնվազն մեկ տարվա փորձ:
  • Գերազանց հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններին։ Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Սահուն աշխատել տեխնոլոգիաների հետ (հատկապես այն սարքավորումների, որոնք օգտագործվում են չինարենի դասընթացների ժամանակ):
  • Կառավարել կոնֆլիկտները և լինել թիմային խաղացող:
  • Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների:
  • Համագործակցել ավելի մեծ թիմի հետ:
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին:
  • Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Աշխատանքային էթիկայի ջատագով
  • Նախաձեռնություն ստանձնող և կատարող
  • Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող
  • Բաց նորարարության համար և քննադատ
  • Պատասխանատու և հաշվետու
  • Մեդիագրագետ
  • Շարունակական կրթության գաղափարի կրող

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբեդ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջական ապահովագրություն,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Կատարողականի հիման վրա բոնուսներ,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ 

Վերջնաժամկետը՝ 2024թ․ դեկտեմբերի 15-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org