ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում
Ուրախ ենք հայտնել, որ մեր թիմի կողմից 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների համար մշակված անգլերենի դասագրքերը հաղթող են ճանաչվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) կողմից հայտարարված հանրակրթական դպրոցների նոր դասագրքերի բաց մրցույթում: