«Գյուղական համայնքների զարգացում» թեմայով համաժողովը

Գյուղերում ՔՈԱՖ-ի 17-ից ավելի տարիների փորձը դարձել է գյուղական համայնքների զարգացման ձեռնարկ՝ բազմատեսակ նախագծերով, լավագույն փորձով և քաղած դասերով։ Փորձը ցույց է տալիս՝ որքան լայն է համայնքների զարգացմանը միտված կազմակերպությունների ու անձանց համագործակցության շրջանակը, այնքան բարեբեր են արդյունքները։ 

2021թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՔՈԱՖ-ի «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովը, որին մասնակցում էին գյուղական համայնքների զարգացման ոլորտում ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների 170-ից ավելի ներկայացուցիչներ և անհատ ձեռներեցներ։ 

ՔՈԱՖ-ի նախաձեռնած նման առաջին կոնֆերանսը տեղի էր ունեցել 2019ին, իսկ 2020-ի կոնֆերանսը չկայացավ համավարակի պատճառով։ 

ՔՈԱՖ-ի նախաձեռնությամբ և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրի (ՄԱԶԾ), Հայաստանում Եվրոպական միության և առաջին անգամ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  օժանդակությամբ կազմակերպված համաժողովը տեղի ունեցած Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում և Լոռու Դեբետ գյուղի նորաբաց գրադարանում՝ «Գրադարակ Դեբետում»։

Համաժողովի նպատակն էր բացահայտել գյուղական համայնքների զարգացման տարբեր փորձառություններ, ներկայացնել լավագույն փորձն ու հաջողված մոտեցումներ, քննարկել առաջացած խնդիրները հաղթահարելու ուղիներ, բացահայտել համատեղ նախագծերի հնարավորություններ և ստեղծել հավանական համագործակցության հիմքեր։ Փորձություններով լի տարվանից հետո այսպիսի քննարկումը բազմակողմանի սպասված էր։

Չորս պանելային քննարկումների թեմաներն էին՝

  • խելացի կառավարում՝ կառավարման նորարարական մոդելներ,
  • կայուն աշխատատեղեր՝ ձեռներեցություն, թիրախային զբոսաշրջություն
  • կանաչ ապագա գյուղատնտեսության համար
  • սոցիալական վերականգնումը որպես համայնքի զարգացման նախադրյալ

Ներկայացնենք քննարկումների ընթացքում հնչած առանցքային մտքերը։ 

Խելացի կառավարում՝ կառավարման նորարարական մոդելներ (մոդերատոր՝ Նաիրա Մարգարյան)

  • Խելացի կառավարումը՝ որպես արդյունավետ կառավարման հիմք, կարելի է կիրառել գրեթե բոլոր ոլորտներում։ 
  • Կրթությունն ու թվային գրագիտությունը հավասարաչափ կարևոր են հասարակության և հանրային գործիչների համար։ 
  • Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակչության 130%-ն ունի բջջային կապի հասանելիություն (շատերը երկու և ավելի միջոցներից), բայց հասարակության, հատկապես երիտասարդների մեծ մասը չի օգտագործում դրանք գործնական նպատակներով։ Հետևաբար, բնակչությանը նախապես տեղեկացնելն ու այդ ուղղությամբ կրթելը պետք է նախորդի ծառայությունների տրամադրման ցանկացած գործընթացի։ 
  • Մինչ օրս առաջարկված լուծումները երկարաժամկետ չեն և հաճախ անձակենտրոն են։ 
  • Խնդրի լուծման համար նախ պետք է խորապես հասկանալ ու ուսումնասիրել վերջինիս ծագումը, իսկ լուծումն առաջարկել՝ հիմնվելով փաստերի վրա։ 

Կայուն աշխատատեղեր՝ ձեռներեցություն, թիրախային զբոսաշրջություն (մոդերատոր՝ Խեսուս Լոզանո)

  • Ոչ մի սուբյեկտ կամ անհատ չի կարող միայնակ գործել գյուղական համայնքներում առաջընթաց և զարգացում խթանելու համար:
  • Գյուղական համայնքներում նկատելի է մասնավոր հատվածի ներկայությունն ու ներդրումները։
  • Աշխատանքային հնարավորություններ ստեղծելու հետ մեկտեղ կարևոր է գյուղական բնակչությանը ժամանակակից հմտություններով և գիտելիքներով հզորացնելը, քանի որ հաճախ դժվար է կամ նույնիսկ անհնար որոշակի թափուր աշխատատեղերի համար փորձառու մասնագետներ գտնելը:
  • Առանձին աշխատատեղերի համար ոչ հմուտ աշխատուժի խնդիրը պետք է լուծվի կրթություն-հմտություններ-աշխատանք սխեմաների միջոցով, և հակառակը:
  • Կառավարության, մասնավոր հատվածի, միջազգային դոնոր կազմակերպությունների և զարգացման գործակալությունների համագործակցությունը, որոնք կարևորում են աշխատանքի արագությունը, որակն ու նորարարությունը, երաշխավորում է շոշափելի արդյունքներ:

Կանաչ ապագա գյուղատնտեսության համար (մոդերատոր՝ Իրինա Ղափլանյան)

Հայաստանի գյուղատնտեսությունն ավելի կանաչ դարձնելու առաջարկվող լուծումներն ու մեխանիզմները ներառում են.

  • օրենսդրական քաղաքականություն, որն արդեն իսկ իրականացվում է,
  • քաղաքականություն մշակող պրոֆեսիոնալ թիմ, որը պետք է վերահսկի գործընթացը,
  • մասնավոր հատվածի ակտիվ մասնակցություն ու ներգրավվածություն, ինչը կհանգեցնի գյուղական համայնքներից միգրացիայի հակադարձմանը և գյուղացիներին քաղաքից ետ բերելուն,
  • կոոպերատիվների առկայությունը, քանի որ վերջիններ ապահովում են փորձի փոխանակում և արժեշղթայի ստեղծում,
  • Հայաստանում ագրոանտառային տնտեսության լուրջ ներուժը՝ անտառածածկույթը կրկնապատկելու իր հանձնառության շրջանակներում ջանքերն ու պետական ​​մարմինների ընդհանուր դերն ու գյուղական համայնքների հետ նրանց համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ:

Սոցիալական վերականգնումը որպես համայնքի զարգացման նախադրյալ (մոդերատոր՝ Նազարեթ Սեֆերյան)

  • Սոցիալական վերականգնումը դիտարկվել է Հայաստանում COVID-19 համաճարակի և հետպատերազմյան իրավիճակի համատեքստում՝ շեշտադրելով վերջինիս դերը գյուղական համայնքների վերականգնման և զարգացման գործում։
  • Ապակենտրոնացումն և տեղական որոշումների կայացումը դառնում է էլ ավելի առաջնային։ 
  • Կարևոր է պահպանել միասնությունն ու շարունակել համակարգված ջանքեր գործադրել նույնիսկ ծայրահեղ իրավիճակի ավարտից հետո: Քաղված դասերից մեկն այն էր, որ հաջորդ ճգնաժամի հետևանքներին արձագանքելու պատրաստ հաստատություններ չկան:
  • Ճգնաժամը ստիպեց հայկական շատ ընկերությունների հանդես գալ այլընտրանքային լուծումներով։
  • Մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերը գյուղական համայնքները հասցնելն է ոչ թե այն մակարդակին, որում էին 2020-ի փետրվարին, այլ դրանք մեկ մակարդակ ավել բարձրացնելը։ Մենք պետք է մի քանի քայլ առաջ լինենք, ինչը կպահանջի ավելի մեծ ջանք ու համակարգում։

Կոնֆերանսին զուգահեռ ՍՄԱՐԹ կենտրոնում ընթանում էր ԷՔՍՊՈ ցուցահանդես, որի ընթացքում  իրենց ծառայություններն ու արտադրանքն էին ներկայացրել Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից գյուղական համայնքների զարգացմանը նպաստող 40-ից ավելի կազմակերպությոններ։

Կոնֆերանսն ավարտվեց Կոմիտասի սիրված երաժշտական ստեղծագործությունների կատարմամբ։ 

Կհանդիպենք հաջորդ տարի։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org