Իսկ դու կլինե՞ս հերոս։ Պիտի լինես։

Հերոսը։ Նոր հերոսը։ Հերթական հերոսն անմահացած։

Իսկ մենք ուզո՞ւմ ենք հերոսներ ունենալ։

Սահմանին, թե թիկունքում՝ պատերազմն անցնում է բոլորի կողքով։ Այն թողնում է հարյուրավոր չլսված պատմություններ, դառը հրաժեշտներ, վերջին զանգեր, բաղձալի վերադարձեր, քաղցր հիշողություններ ու վերքեր, որ դժվար թե սպիանան։

Հայոց պատմության դասերին սովորել ենք շատ պատերազմների մասին, սերտել թվականները, զոհերի թիվը և այն թագավորների անունները, որոնք գրքերում հերոսների և հաղթանակի խորհրդանիշներ են։ Հիմա, երբ ինքներս ենք պատերազմ ապրում, ամեն մի նոր զոհի մասին  բոթը  հարվածում է մեզ։

Իսկ ո՞վ է հերոսը պատերազմի ժամանակ․

  • Զինվորները, որոնք իրենց կյանքի գնով պայքարում են հանուն հայրենիքի ու իրենց սիրելիների պաշտպանության համար,  ընկնում են, կանգուն մնում, ում բախտն է բերում, ովքեր չէին էլ պատկերացնում, որ կարող են հերոսություն անել,
  • բժիշկները, որոնք կռվում են կյանքի համար  այլ ճակատումւ, ր փրկում են կյանքեր, կռիվ տալիս ամեն մի հերոս զինվորի հետ՝ վտանգելով իրենց կյանքը շարունակ ռմբակոծվող քաղաքներում ու գյուղերում
  • սոցիալական ակտիվիստները, որ ինքնակազմակերպվում են, հավաքագրում սնունդ ու ապրանքներ՝ սահման ուղարկելու և տեղահանված ընտանիքներին օգնելու համար,
  • տեղեկատվական պատերազմում կռվողները, որ բառերն ու կեղծ էջեր բողոքարկելը դարձրել են զենք՝ որ կստիպի աշխարհին իմանալ ճշմարտությունն ու ձեռքերը ծալած չնստել,
  • Սփյուռքը, որ ամեն անգամ դառնում է մի բռունցք ու ցույց տալիս, որ «Անապատ ուղարկեք նրանց առանց հացի ու ջրի։ Այրեք նրանց տներն ու եկեղեցիները։ Հետո տեսեք` արդյո՞ք նրանք նորից չեն ծիծաղի, երգի եւ աղոթի: Եթե նրանցից երկուսը հանդիպեն աշխարհում, կտեսնեք՝ նրանք նոր Հայաստան կստեղծեն» (Վիլյամ Սարոյան):

Յուրաքանչյուր ոք, ով կատարում է իր պարտականությունն ու աշխատանքը պատասխանատվության բարձրագույն զգացումով և նվիրվածությամբ, հերոս է: Մենք բոլորս հերոսներ ենք այնքանով, որքանով մեր «խրամատներում» կատարում ենք մեր ամենօրյա գործը:

Ուրեմն՝ մի՞շտ պիտի հերոսներ լինենք։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org