Այս տարի մեր առաքելությունն է աջակցել ՔՈԱՖ Քարակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոնին, որն ապահով միջավայր է Հայաստանի 5 գյուղական համայնքի 400 երեխայի համար: Դրամահավաք-արշավի նպատակակետը 120,000 ԱՄՆ դոլարն է, որի միջոցով մենք կարող ենք շարունակել հասանելի դարձնել վաղ մանկության զարգացման, դպրոցին պատրաստվելու ծրագրերը և ստեղծել ստեղծագործականությունն ու մտավորը խրախուսող առողջ միջավայր։ Լրացնելով ռեսուրսների բացը՝ ՔՈԱՖ-ը ձգտում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մանուկներին ու նրանց ընտանիքներին տրամադրել սեփական ներուժն իրացնելու համար անհրաժեշտ գործիքներ։ Վաղ մանկան կրթությունից մինչև հոգեբանական աջակցություն, խոսքի զարգացումից մինչև սոցիալական ծառայություններ. կենտրոնը գյուղի լուսավոր կետերից է շատ ու շատ փոքրիկների համար:
Վաղ մանկան կրթության մեր ծրագիրը ներառում է միջառարկայական կրթական ակտիվություններ 3-6 տարեկան երեխաների համար, այդ թվում՝ արվեստի, երաժշտության, թատերարվեստի, խաղերի և ֆիզիկական վարժությունների դասընթացներ: Այս ծրագրերի միջոցով մենք բացահայտում ենք երեխաների ուժեղ կողմերը, շարժում հետաքրքրասիրությունը, խթանում սովորելու ցանկությունը:
Մեր հոգեբանական ծառայությունները կենտրոնացած են երեխաների բարեկեցության, հոգեկան առողջության պահպանման վրա, որի միջոցով էլ հարթվում է դեպի կենսուրախ և հավասարակշռված մեծահասակ դառնալու ճանապարհը։ Մենք նաև տրամադրում ենք հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն ծնողներին՝ օգնելով նրանց հաղթահարել իրենց երեխաների առջև ծառացած մարտահրավերները, ինչպիսիք են ուսման դժվարությունները, բուլինգը, դպրոցի հետ կապված սթրեսը և այլ կարևոր թեմաներ:
Մենք 3 և բարձր տարիքային խմբի երեխաներին առաջարկում ենք լոգոպեդական համապարփակ ծրագիր, որը համատեղում է շտկողական աշխատանքների անհատական ու խմբային ձևաչափերը։ Այն նպաստում է դպրոցին նախապատրաստվելուն և գրագիտության հմտությունների զարգացմանը՝ վերացնելով լոգոպեդիայի հետ կապված կարծրատիպերը:
Գործի դնելով մեր նվիրված սոցիալական աշխատողների երկարամյա փորձը՝ մենք ձգտում ենք գյուղաբնակ ընտանիքների սոցիալական ու տնտեսական կարիքների բավարարմանը։ Մանրակրկիտ գնահատման միջոցով մեր մասնագետներն անհատներին և ընտանիքներին օգնում են վերհանել չբացահայտված ներուժը։ Արդյունքում նրանք սկսում են օգտագործել նախկինում իրենց համար անհայտ հնարավորություններն ու ռեսուրսները։
Քարակերտի ԵԸԿ-ի նախորդ տարվա ցուցանիշները
ընդգրկված է վաղ մանկան կրթության ծրագրերում
ստացել է հոգեբանական աջակցություն
թիրախավորված թերապիայի միջոցով հաղթահարել է խոսքի և ուսման դժվարությունները
օգտվել է սոցիալական աշխատողի ծառայությունից
Աջակցելով այս դրամահավաք-արշավին՝ դուք ուղիղ ներդրում եք կատարում Հայաստանի մանուկների ապագայի վրա։ Միացեք մեր առաքելությանը։ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԱՆԿԱԽ ՉԱՓԻՑ, ԵՐԵԽԱՅԻՆ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՎԵԼԻ Է ՄՈՏԵՑՆՈՒՄ ԱՅՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ, ՈՐՏԵՂ ՆԱ ԿԱՐՈՂ Է ԻՐԵՆ ԱՊԱՀՈՎ ՈՒ ՍԻՐՎԱԾ ԶԳԱԼ, ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԵՎ ԵՐԱԶԵԼ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ: Նվիրաբերեք այսօր, ոգեշնչեք ու փոխակերպեք գալիք սերնդի կյանքերը։
Կենտրոնի 1 ամսվա օպերացիոն ծախսերի լիարժեք աջակցություն
Կենտրոնի 6 ամսվա օպերացիոն ծախսերի լիարժեք աջակցություն
Կենտրոնի 1 տարվա օպերացիոն ծախսերի լիարժեք աջակցություն
Կենտրոնի 1 ամսվա օպերացիոն ծախսերի լիարժեք աջակցություն
Կենտրոնի 6 ամսվա օպերացիոն ծախսերի լիարժեք աջակցություն
Կենտրոնի 1 տարվա օպերացիոն ծախսերի լիարժեք աջակցություն
Նախքան ՔՈԱՖ Քարակերտի ԵԸԿ ընդունվելը երեքամյա Միքայելը ոչ մի բառ չէր արտաբերում: Մտահոգված խնդրով՝ նրա մայրը դիմեց մեր սոցիալական աշխատակցին, ով էլ նրան ուղղորդեց Երեխայի և ընտանիքի կենտրոնի լոգոպեդի մոտ: Մասնագիտական աջակցության, հոգեբանի հետ աշխատանքի, ինչպես նաև մեր Մանկան զարգացման անկյունում ներգրավված լինելու շնորհիվ փոքրիկ Միքայելը զգալի առաջընթաց գրանցեց ու զարգացրեց հաղորդակցման հմտությունները։ Նրա օրինակն արտացոլում է ոչ միայն խնդրի վաղ կանխարգելման ու մասնագիտական աջակցության ազդեցությունը, այլև օգնում է հաղթահարել նման խնդիրների հանդեպ կարծրացած վերաբերմունքը։ Այսօր Միքայելն ինքնավստահ է արտահայտվում և ազատ կերպով հաղորդակցվում ինչպես իր տարեկիցների, այնպես էլ մեծահասակների հետ։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:
Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234
coaf@coaf.org
Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ