ՄԻԱՑԻՐ ՄԵՐ ԹԻՄԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՆԱԼ ՔՈԱՖ-ԻՆ

Փոխակերպող աշխատանքային փորձ

Միացիր ՔՈԱՖ-ին, բացահայտիր կարիերայի զարգացման նոր հնարավորություններ դրական միջավայրում և նպաստիր Հայաստանի գյուղական համայնքներում կենսական նշանակության հնարավորություններ ստեղծելու մեր առաքելությանը:

Վճարվող ազատ ժամեր

ՔՈԱՖ-ում մենք կարևորում ենք կյանք-աշխատանք ներդաշնակ հավասարակշռությունը: Ամբողջ տարվա ընթացքում վայելիր վճարվող ազատ ժամերը, որոնք օգնում են քեզ կառավարել սեփական ժամանակն ու բարձրացնել արդյունավետությունը աշխատանքում։

Կարիերայի զարգացման հնարավորություններ

ՔՈԱՖ-ը ձգտում է նպաստել քո մասնագիտական աճին։ Օգտվիր կարիերայի զարգացման առավելություններից, որոնք քեզ հնարավորություն կտան մասնակցել համապատասխան գիտաժողովների, սեմինարների, ընդլայնել մասնագիտական գիտելիքներն ու շարունակել մնալ մասնագետ քո ոլորտում:

Կատարողական բոնուսներ

Մենք նկատում և գնահատում ենք մեր թիմակիցների նվիրված աշխատանքն ու ջանքերը։ ՔՈԱՖ-ի կատարողականության վրա հիմնված բոնուսային համակարգը միտված է աշխատանքի ազնիվ գնահատմանն ու պարգևատրմանը, որը կմղի առավել մեծ նվաճումների։

ՔՈ ՀԱՋՈՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՔՈԱՖ-ՈՒՄ

Եթե չինարենի (Մանդարին լեզու) մասնագետ ես և կրթության ջատագով, ով ունի երեխաների հետ աշխատանքի փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի չինարենի ծրագրավարի դերը հենց քեզ համար է։

Իմանալ ավելին

Եթե վարորդ ես, ունես «B» կարգի վարորդական իրավունք և 5 տարվա ուղևորափոխադրումների փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի վարորդի դերը հենց քեզ համար է։

Իմանալ ավելին

Մենք փնտրում ենք հաշվետարության ոլորտում փորձառու և արագ կողմնորոշվող թիմակիցների՝ ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցում և համագումարների կենտրոնում հաշվետարի դերը ստանձնելու համար։ Հաշվետարը պատասխանատու է լինելու հյուրանոցում ամենօրյա հաշվետարական գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ վճարումների իրականացում, հաշիվների դուրսգրում, ապրանքային շարժի վերահսկողություն։ 

Իմանալ ավելին

ՔՈԱՖ-ը աճում է մեծ մասշտաբներով, և մենք փնտրում ենք մասնագետների, ովքեր պատրաստ են միանալու մեր դինամիկ թիմին։ Մենք փնտրում ենք կազմակերպչական և ռազմավարական հմտություններով օժտված վարչատնտեսական գործերի կառավարչի, ով կղեկավարի մեր Հիմնադրամի վարչական, լոգիստիկ և գնումների գործընթացները՝ ապահովելով դրանց համապատասխանեցումը կազմակերպության ընդհանուր նպատակներին։

Իմանալ ավելին

Մենք փնտրում ենք հեռատես և ռազմավարական մտածողությամբ Կայուն գործարարության զարգացման ղեկավարի, ով կապահովի մեր գործող բիզնեսների՝ հյուրանոցի, այցելուների կենտրոնի, մեղրի արտադրության սահուն աշխատանքն ու աճը, և կնպաստի մեր ընդլայնմանը գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի նախաձեռնությունների և այլ եկամուտ գեներացնող ուղղություններում։

Իմանալ ավելին

Եթե սիրում ես հյուրընկալության և սպասարկման ոլորտը, ունես փորձառություն այդ ոլորտում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում բարմենի դերը հենց քեզ համար է։ 

Իմանալ ավելին

ՔՈԱՖՑԻՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org