ՄԻԱՑԻՐ ՄԵՐ ԹԻՄԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՆԱԼ ՔՈԱՖ-ԻՆ

Փոխակերպող աշխատանքային փորձ

Միացիր ՔՈԱՖ-ին, բացահայտիր կարիերայի զարգացման նոր հնարավորություններ դրական միջավայրում և նպաստիր Հայաստանի գյուղական համայնքներում կենսական նշանակության հնարավորություններ ստեղծելու մեր առաքելությանը:

Վճարվող ազատ ժամեր

ՔՈԱՖ-ում մենք կարևորում ենք կյանք-աշխատանք ներդաշնակ հավասարակշռությունը: Ամբողջ տարվա ընթացքում վայելիր վճարվող ազատ ժամերը, որոնք օգնում են քեզ կառավարել սեփական ժամանակն ու բարձրացնել արդյունավետությունը աշխատանքում։

Կարիերայի զարգացման հնարավորություններ

ՔՈԱՖ-ը ձգտում է նպաստել քո մասնագիտական աճին։ Օգտվիր կարիերայի զարգացման առավելություններից, որոնք քեզ հնարավորություն կտան մասնակցել համապատասխան գիտաժողովների, սեմինարների, ընդլայնել մասնագիտական գիտելիքներն ու շարունակել մնալ մասնագետ քո ոլորտում:

Կատարողական բոնուսներ

Մենք նկատում և գնահատում ենք մեր թիմակիցների նվիրված աշխատանքն ու ջանքերը։ ՔՈԱՖ-ի կատարողականության վրա հիմնված բոնուսային համակարգը միտված է աշխատանքի ազնիվ գնահատմանն ու պարգևատրմանը, որը կմղի առավել մեծ նվաճումների։

ՔՈ ՀԱՋՈՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՔՈԱՖ-ՈՒՄ

Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կրթական ծրագրերի գնահատման եւ զարգացման ղեկավար անմիջական ղեկավարությամբ։

Իմանալ ավելին

Որպես ֆինանսական/դրամաշնորհային մասնագետ՝ դուք կլինեք մեր թիմի կարևոր անդամ՝ մասնակցելով դրամաշնորհների և ֆինանսական հոսքերի վերահսկման, բյուջեների մշակման և վերանայման, ինչպես նաև հաշվետվությունների պատրաստման գործընթացներին։ Եթե դուք ունեք վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և ցանկանում եք նպաստել ՔՈԱՖ-ի ծրագրերի ֆինանսական կայունությանը, ապա այս պաշտոնը հենց ձեզ համար է։

Իմանալ ավելին

ՔՈԱՖՑԻՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լուսինե Անտոնյան. «Համայնքներում մեզ վստահում ու սպասում են»

Եթե գոնե մեկ անգամ ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար, ընտանեկան բժիշկ Լուսինե Անտոնյանի հետ ճանապարհ եք գնացել, ապա հաստատ նկատել եք, որ նա անգամ ճանապարհին հանգիստ չի կարողանում «տեղը նստել»։

Կարդալ ավելին »

Թաթուլ  Բոստանչյան. «Երեխաների հետ աշխատանքն օգնում է նոր մարդկանց ու գույներ բացահայտել»

ՍՄԱՐԹ-ում դժվար գտնվի մեկը, ով չի ճանաչում թատերարվեստի ծրագրավար Թաթուլ Բոստանչյանին. ոնց էլ չլինի, ամառային ծրագրերի ժամանակ գոնե մեկ անգամ լսել եք նրա հանրահայտ «Hello»-ն` ամենաարդյունավետ «աղմկամարիչ» կոչը։

Կարդալ ավելին »

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org