Արտաքին հարաբերությունների ղեկավար

ՔՈ ԴԵՐԸ

Որպես Արտաքին հարաբերությունների ղեկավար՝ դուք կնպաստեք ՔՈԱՖ-ի ռազմավարական նպատակների առաջխաղացմանը՝ ստեղծելով և զարգացնելով գործընկերային հարաբերություններ դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների և բիզնես գործընկերների հետ: Դուք կհամակարգեք դրամաշնորհների և ֆինանսական միջոցների ներգրավումը, տեխնիկական աջակցությունների կազմակերպումը և թիմի աշխատանքը՝ ապահովելով ՔՈԱՖ-ի ծրագրերի կայունությունը և ազդեցության ընդլայնումը:

ՔՈ ԹԻՄԸ

Դու կմիանաս ՔՈԱՖ թիմին և կաշխատես ՔՈԱՖ Գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
  • Հաստատել և զարգացնել նոր գործընկերություններ դիվանագիտական և միջազգային ներկայացուցչությունների, միջազգային ֆոնդերի և հեղինակավոր ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ ՔՈԱՖ-ի ռազմավարական նպատակներին աջակցության և դրանց տարածման նպատակով․
  • Հաստատել և զարգացնել նոր գործընկերություններ ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս գործող առևտրային կազմակերպությունների հետ՝ ՔՈԱՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի աջակցության ապահովման նպատակով․
  • Ապահովել առկա գործընկերների հետ կապերի խորացում և համագործակցության ընդլայնում:
  • Մշակել ռազմավարական պլաններ, որոնք ուղղված են նոր գործընկերների ներգրավմանը և երկարաժամկետ համագործակցությունների հաստատմանը:
  • Իրականացնել նոր գործընկերների ներգրավման գործընթաց՝ ընդգծելով ՔՈԱՖ-ի ռազմավարական նպատակներն ու սոցիալական ազդեցությունը:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
  • Ապահովել դրամաշնորհային ծրագրերի որոնման, դրամաշնորհային հայտերի մշակման և ներկայացման գործառույթի պատշաճ և արդյունավետ իրականացումը` համագործակցելով կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ․
  • Ներգրավել ֆինանսական միջոցներ առկա դոնորներից, միջազգային ֆոնդերից, հեղինակավոր ոչ առևտրային կազմակերպություններից և բիզնեսներից:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • Ներգրավել տեխնիկական աջակցություններ, որոնք նպաստում են ՔՈԱՖ-ի նպատակների իրականացմանը:
  • Կազմակերպել բիզնես գործընկերների սոցիալական պատասխանատվության ծրագրերում ՔՈԱՖ-ի ռազմավարական նպատակների ներառման ուղղությամբ ակտիվ աշխատանքների իրականացումը
  • Ապահովել ՔՈԱՖ-ի ազդեցության և գործունեության հիշատակումների աճ՝ գործընկերների հրապարակումներում կամ խոսույթներում:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
  • Ղեկավարել արտաքին հարաբերությունների թիմի աշխատանքը:
  • Ապահովել թիմի անդամների մասնագիտական աճ և արդյունավետ համագործակցություն:
  • Համագործակցել ՔՈԱՖ-ի այլ թիմերի ղեկավարների հետ (սերտորեն աշխատել զարգացման և հաղորդակցման թիմի ղեկավարների հետ)։
ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
  • Մշակել և ներկայացնել պարբերական հաշվետվություններ արտաքին հարաբերությունների ստորաբաժանման գործունեության, ներգրավված միջոցների և հաստատված համագործակցությունների վերաբերյալ:
  • Մշակել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ աջակցել այլ ստորաբաժանումներին դրամաշնորհային ծրագրերի հաշվետվություններ պատրաստելիս և դրանք ներկայացնել դրամաշնորհառուին
  • Ներկայացնել ՔՈԱՖ-ի ազդեցության և հաջողության պատմությունները միջազգային հարթակներում:
ԱՅԼ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Կատարել գործադիր տնօրենի կողմից տրված հանձնարարությունները։
ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՈՒՆԵՆԱՍ

Պահանջվող հմտություններ և փորձառություն

  • Բարձրագույն կրթություն.
  • Առնվազն 5 տարվա փորձ արտաքին հարաբերությունների և գործընկերությունների կառավարման ոլորտում.
  • Անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), ռուսերենը և ֆրանսերենը՝ ցանկալի.
  • Դրամաշնորհային ծրագրերի մշակման և ներկայացման փորձառություն.
  • Հաղորդակցման, բանակցությունների և թիմային աշխատանքի կազմակերպման գերազանց հմտություններ.
  • ՔՈԱՖ-ի առաքելության և սոցիալական ծրագրերի վերաբերյալ ներկայացման և նոր գործընկերների ներգրավման հմտություններ.
  • Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ:

Ցանկալի հմտություններ

  • Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ
  • Բազմաթիվ առաջնահերություններ կառավարելու ունակություն
  • Թիմում ադրյունավետ աշխատելու հմտություններ։
ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր:
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝ 2025թ․ հունվարի 31-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org