12 տարեկան, բայց արդեն հմուտ բլոգեր Ռայտեր Արտակը

Ինչո՞ւ Ռայտեր։ 

Պարզապես անուն է, որը Արտակը լսել էր ու սիրել։ Հենց սա դարձավ նրա յութուբյան ալիքի, ինստագրամյան էջի անունը՝ Ռայտեր Արտ։ 

Ծնվել է Լոռու գեղեցկագույն Օձուն գյուղում․ աշխատասիրությամբ լցնող օդ, երազել ստիպող, կանչող բնություն։ Մի խոսքով, ամեն ինչ ներշնչվելու ու ստեղծագործելու համար։ 

Արդեն հինգ տարի է, ինչ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մեր ուսանողներից Արտակ Մնացականյանը, բացի աշակերտ լինելուց, նաև բլոգեր է։ «Սերը բլոգերության հանդեպ առաջացավ դեռ 2016-ին, երբ ռուս բլոգերների էի հետևում YouTube-ով ու սկսեցի ինքս հոլովակներ նկարել»։

Դեռևս 12 տարեկան, բայց Արտակն իր ոլորտի հմուտ մասնագետ է դարձել, հետևում է մեդիա ոլորտի նորություններին՝ արտասահմանյան YouTube-երների հոլովակներ դիտելով։ Նկարում է ժամանցային բլոգեր, կազմակերպում խաղեր ու մրցույթներ իր բազմաթիվ հետևորդների համար։ 

Ով-ով` Արտակը լավ գիտի՝ ամեն դիտումը որքան թանկ է իր համար։ Հիշում է՝ ինչքան է ուրախացել իր ունեցած առաջին դիտումներից, ոգեշնչվել՝ ծնողների ու ընկերների խրախուսանքներից։ 

«Երազում եմ ծրագրավորող դառնալ, իսկ բլոգերության ոլորտում էլ՝ հայտնի բլոգեր»,- անկեղծանում է Արտակը, ով ՍՄԱՐԹ-ում արդեն թվով երրորդ ծրագրին է մասնակցում։ Առաջինը Մարքեթինգն էր․ շատ օգտակար բաներ սովորեց իր յութուբյան ալիքի համար։ Այնուհետև ընտրեց իր երազանքների մասնագիտությունը՝ ծրագրավորումը, իսկ հիմա էլ՝ ձայնային ձևավորում։ 

«ՍՄԱՐԹ հաճախելուց հետո սկսեցի դասերին ավելի ուշադիր վերաբերվել ու հասկացա, որ ամեն ծրագրից շատ բան կարող եմ քաղել։ Նաև սկսեցի համակարգչից ավելի հմտորեն օգտվել ու նոր ընկերներ ձեռք բերեցի»,- պատմում է Արտակը։

Եթե առաջ նրա ընկերները միայն Օձունից էին, ապա այժմ շրջանակն ընդլայնվել է․ Արևածագ, Հագվի ու այլ համայնքներ, որոնք մինչ այդ իրեն անծանոթ էին։

Նոր ընկերներ, նոր բաժանորդներ․ նրա աշխարհն ընդլայնում է իր սահմանները։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org