Հիացած եմ ՔՈԱՖ-ի աշխատակիցների նվիրվածությամբ

Արփինե Մաժինյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը. սոցիոլոգիայի ու կոնֆլիկտոլոգիայի մասնագետ է։ 2017թ. ստացել է Ֆուլբրայթի օտարերկրյա ուսանողական ծրագիր-մրցույթի դրամաշնորհ ու այժմ Օրեգոնի պետական համալսարանում հանրային քաղաքականություն է ուսումնասիրում։

Իսկ այս ամառ Արփինեն Էդմունդ Մասկիի ծրագրի շրջանակներում միացավ Հիմնադրամի՝ Նյու Յորքի թիմին, որպես պրակտիկանտ։ Պրակտիկայի մի շաբաթն էլ անցկացրեց Հիմնադրամի հայաստանյան գրասենյակում՝ աշխատելով Երեխայի ու ընտանիքի աջակցության թիմի հետ։

«Իմ հետաքրքրությունների շրջանակում են սոցիալական քաղաքականությունը, երեխաների պաշտպանությունն ու աղքատության նվազեցումը»,- ասում է Արփինեն։- «Ես միշտ էլ այդ թեմաների վրա եմ կենտրոնացել։ Իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամը բացառիկ կազմակերպություն է… Հիմնադրամի գործունեությունն ամբողջովին համըկնում է իմ հետաքրքրությունների հետ…»

Երևանում Արփինեն սոցիալական աշխատանքի ենթածրագրի համար մշակում էր գնահատման  մեթոդներ, ինչպես նաև մշտադիտարկման պլան։ «Ես ուզում էի հասկանալ Հիմնադրամի առաքելությունը, հենց տեղում տեսնել, թե մարդիկ ինչպես են աշխատում, ինչպես նաև որոշել, թե ինչով կարող եմ նպաստել Հիմնադրամի գործունեությանը։ Ինձ շատ օգնեցին թիմի հետ իրականացվող քննարկումները։ Նաև այցելեցի շահառու համայնքներ ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն, որը նույնպես շատ օգտակար էր»,- ասում է նա։- «Հիմա էլ աշխատում եմ մի նախագծի վրա, որը, կարծում եմ, կնպաստի Հիմնադրամի գործունեությանը։ Դե, ես էլ նոր փորձ ձեռք կբերեմ»։

Միացյալ Նահանգներում սովորելուց առաջ Արփինեն աշխատում էր UNICEF-ի հայաստանյան գրասենյակի մշտադիտարկման ու գնահատման բաժնում։ «Կցանկանայի աշխատանքային փորձս կիսել Հիմնադրամի հետ»,- ասում է Արփինեն։ «Բացի այդ, հետազոտություններով էլ եմ զբաղվել, կարծում եմ, դա էլ կարող է Հիմնադրամի համար օգտակար լինել»։

Արփինեն նպատակ ունի համալսարանն ավարտելուց հետո իր կարիերան կառուցել երեխաների հետ առնչվող որևէ ոլորտում ու ամեն կերպ օգնել Հայաստանի երեխաներին։ «Այդ առումով, Հիմնադրամում անցկացրած պրակտիկան ինձ համար հրաշալի հնարավորություն է»,- ասում է նա։- «Հայաստանի մանուկներ հիմնադրամը հիանալի կազմակերպություն է։ Միշտ հիանում եմ Հիմնադրամի աշխատակիցների նվիրվածությամբ ու ոգևորությամբ»։

Վերջին հրապարակումները

«Մեկ դար, երկու լեգենդ». Փարաջանովի ակնահաճո գույներն ու Ազնավուրի՝ ականջ շոյող երգերը ՍՄԱՐԹ-ում

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org