ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԿԱՌՈՒՑԵԼՈՎ ԱՎԵԼԻ ԱՌՈՂՋ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Իրագործելով նորարարական ծրագրեր և ցուցաբերելով շարունակական աջակցություն՝ մենք ձգտում ենք նպաստել բարեկեցության մշակույթի ձևավորմանը գյուղական համայնքներում: Գերազանցության մեր համառ ձգտումը խրախուսում է իրականացնել բարձրորակ բուժական միջամտություններ և բուժումներ, որոնք լրացվում են հասանելի ու համապարփակ առողջապահական կրթությամբ: Մեր հիմնական նպատակն է յուրաքանչյուր հայի տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ, որոնցով նա կարող է հոգ տանել իր առողջության ու ֆիզիկական բարեկեցության մասին։

Քաղցկեցի բուժզննում անցած պացիենտ
0 +
Փրկված կյանք
0
Ատամների բուժում ստացած երեխա
0
Շարունակական վերապատրաստում անցնող տեղի բուժաշխատող
0

ՔՈԱՖ-Ի ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Մենք հավատում ենք, որ առողջությունը բարեկեցիկ հասարակության հիմքն է: ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերը նպատակ ունեն բարձրացնել հիվանդությունների բուժման արդյունավետությունը և ձևավորել բարեկեցության մշակույթ: Մեր նորարարական մոտեցումը սկսվում է տարրական դպրոցից՝ սերմանելով առողջ սովորություններ և խթանելով դրական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ողջ կյանքի ընթացքում: Գործնական ուսուցման միջոցով մենք տեղի բուժաշխատողներին օժտում ենք գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են գյուղաբնակ վայրերում որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Հայաստանում քաղցկեղը շարունակում է մնալ մահվան երկրորդ ամենատարածված պատճառը։ Մեր հանձնառությունն է դիմակայել այս զարհուրելի խնդրին՝ առաջնահերթություն տալով դրա վաղ հայտնաբերմանը: Կանոնավոր հետազոտությունների շնորհիվ մենք ձգտում ենք հայտնաբերել ու բուժել վահանաձև գեղձի, շագանակագեղձի և կրծքագեղձի քաղցկեղը՝ հույս ներշնչելով և փրկելով արժեքավոր կյանքեր մեր համայնքներում: Բացի այդ, մենք ձգտում ենք մեծահասակներին փոխանցել տեղեկատվություն և ինքնազննման հմտություններ՝ բարձրացնելով քաղցկեղի հետ կապված նշանների ու ախտանիշների վերաբերյալ ընդհանուր իրազեկվածությունը:

Գյուղաբնակ վայրերում, որտեղ հաճախ անտեսվում է բերանի խոռոչի հիգիենան, իսկ մաքուր ջուրը մեծ շռայլություն է, պահպանվում է ատամնաբուժական սուր ճգնաժամը: Այստեղ ատամնաբուժական հիվանդություններն ազդում են ՔՈԱՖ-ի կողմից աջակցություն ստացող համայնքների երեխաների 99%-ի վրա: Այս կարևորագույն խնդիրն արդյունավետ լուծելու համար մենք մշակել ենք կանխարգելման համալիր մոտեցում, որը ներառում է բերանի խոռոչի հիգիենայի վաղ ուսուցումը և դպրոցներում ու Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնում տեղակայված «Ատամնակայան» կոչվող մասնագիտացված հարթակների առկայությունը։ Այսպիսով, մենք ստեղծում ենք ավելի առողջ ժպիտներ ու վերափոխում կյանքեր։

Մեր կարողությունների զարգացման ծրագիրը նպատակ ունի հզորացնել գյուղական համայնքների բժիշկներին ու բուժքույրերին՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գործիքներ և գիտելիքներ՝ մասնագիտական պրակտիկայում գերազանցության հասնելու համար: Սերտորեն համագործակցելով առողջապահության ոլորտի նվիրյալ մասնագետների հետ՝ մենք ձգտում ենք կերտել շարունակական ուսուցման և աճի մշակույթ՝ առաջնահերթությունը տալով մանկան խնամքին։

Այս գաղափարի շուրջ համախմբումը դուրս է գալիս երկրի սահմաններից, քանի որ մենք կառուցում ենք նաև արժեքավոր գործընկերային հարաբերություններ բարձր որակավորում ունեցող սփյուռքահայ և միջազգային բժշկական փորձագետների հետ:

ԴՍԵՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Դսեղ առողջության կենտրոնի ստեղծմամբ մենք հեղափոխում ենք առողջապահության ոլորտը Լոռու Դսեղ գյուղում և դրա սահմաններից դուրս: ՔՈԱՖ-ի ապագա տարածաշրջանային առողջության կենտրոնը նորարարական նախաձեռնություն է, որը հիմնված է կառուցողական գործընկերության և, հանրային ակտիվ ներգրավվածության միջոցով, առաջնային խնամքի բացառիկ ծառայություններ մատուցելու հանձնառության վրա: Պատրաստվելով 2023 թ.-ի աշնանը նախատեսվող մեկնարկին՝ մենք հպարտությամբ կանգնած ենք ՀՀ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող առողջության առաջնային պահպանման ամրապնդման բարեփոխումների առաջնագծում:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org