100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Եթե գիտեք ՔՈԱՖ-ը, հավանաբար գիտեք նաև մեր Անահիտ Հակոբյանին՝ ՔՈԱՖ-ի գյուղական ծրագրերի ղեկավարն, ով ՔՈԱՖ-ում է արդեն ոչ ավել, ոչ պակաս 7 տարի:

Սեղանի խաղերի մեծ սիրահար, տրամաբանության ջատագով, «Friends»-ի երկրպագուների կարկառուն ներկայացուցիչ Անահիտը ՔՈԱՖ-ում ղեկավարում է 40 հոգուց բաղկացած թիմ։ 

Ասում է՝ ՔՈԱՖ-ն իր համար ավելին է, քան աշխատանքը․ «Հասկացա, որ ՔՈԱՖ-ը դարձել է իմ կյանքի մի մասը, երբ սկսեցի երեկոներն էլ մտածել ու երազներումս գործի հետ կապված բաներ տեսնել»։

Անահիտը ՔՈԱՖ-ը ճանաչեց, երբ սովորում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում․ ուսանողներով իրենց դասախոս Արփի Բալյանի հետ միասին ՔՈԱՖ-ի ծրագրերի գնահատում էին իրականացնում։ 

«Լեռնագոգն առաջին համայնքն էր, ուր այցելել եմ մեր հետազոտությունների ընթացքում․ շատ տպավորված էի նոր վերանորոգված դպրոցով, որը թե՛ իր ծրագրերի բազմազանությամբ (երեխաները դասերից հետո շարունակում էին տարբեր խմբակների հաճախել, ստեղծագործարան ունեին), թե՛ կահավորմամբ գերազանցում էր Երևանում ամենալավ դպրոցներից մեկը համարվող իմ հաճախած դպրոցին»։ 

Լեռնագոգն առաջինն էր, ու դրանից հետո աշխատանքի բերումով արդեն 100 գյուղում է եղել։ ՔՈԱՖ-ում ամենաշատը բազմազանությունն է սիրում․ «Այնպիսի զգացում չունեմ, որ նույն կազմակերպությունում եմ աշխատել, ամեն տարի տպավորություն է, թե նոր տեղում ես՝ նոր գյուղեր, նոր ծրագրեր, նոր մարդիկ»

Անահիտի աշխատանքի ամենամոտիվացնող ծրագիրն այս պահին «ՍՄԱՐԹ Դեբետն» է․ այցելում է Դեբետ ամեն շաբաթ, հավատում մեկ գյուղն ամբողջովին կառուցելու արդյունավետությանն ու ներշնչվում գյուղի ամեն ձեռքբերումից։ «Հավատում եմ, որ անհատների կարողությունները զարգացնելուց բացի, ինստիտուցիոնալ զարգացումը համայնքում կապահովի կայուն, մնայուն փոփոխություն։ Սա հենց այն է, ինչ իրականացնում ենք Դեբետում»։

Անահիտի շրջապատում բոլորը գիտեն ՔՈԱՖ-ն ամենայն մանրամասնությամբ։ Հաճախ նաև խանդում են նրանց ամուր կապին։ «Տները ծախում ենք, գնանք Դեբետ»-ն էլ դարձել է իր շրջապատի կատակներից մեկը։ 

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org