Գարիկ Վարոսյանն ու իր սիրելի նկարիչների հնգյակը

Դալին, Միքելանջելոն, Դա Վինչին, Վահրադն ու Տարոնը ՍՄԱՐԹ-ի ուսանող Գարիկ Վարոսյանի սիրելի նկարիչներն են, ոգեշնչանքի աղբյուրը։ Առաջին երեքին հավանաբար ծանոթ եք, իսկ Տարոն Մարուքյանն ու Վահրադ Մելիքջանյանը ՍՄԱՐԹ-ի երկու արտիստիկ ծրագրավարներն են, որ նկարչություն և թվային նկարչություն են դասավանդում։ 

Կես կատակ, կես լուրջ՝ Գարիկի՝ նկարչության հանդեպ սերը հենց Տարոնի ու Վահրադի շնորհիվ ավելի ամրապնդվեց ու սիրողականից անցավ մասնագիտական դաշտ։ Իր սիրելի ուսուցիչներին արդեն հասցրել է շատ թանկ նվեր անել՝ իր ձեռքով արված դիմանկար։ 

«Նկարչությունն իմ կյանքի իմաստն է»,- հստակ կողմնորոշված ասում է Գարիկը, ով այս տարի ավարտել է դպրոցն ու հետագայի պլաններ է կազմում։ Թեև ապագա մասնագիտության հարցում դեռ հստակ չի կողմնորոշվել, սիրտն իրեն ուղղորդում է անիմացիայի աշխարհ։

Նկարելուց զատ՝ լավ գիտի արվեստի տարբեր ուղղությունների, նկարիչների կյանքի ու հայտնի մուլտֆիլմերի ստեղծման պատմությունները։ Միգուցե հենց ի՞նքը մի օր ստեղծի վաղվա աշխարհահռչակ կերպարներից մեկը։ 

Թվային նկարը՝ Գարիկ Վարոսյանի

Դպրոցական կյանքն ավարտվեց, բայց ՍՄԱՐԹ-ում ճանապարհը՝ ոչ։ Նկարչության, չինարենի, անգլերենի, ապա նաև երաժշտական գործիքների ծրագրերն ավարտելուց հետո Գարիկին սպասում են տասնյակից ավելի ծրագրեր։ 

Ասում է՝ ՍՄԱՐԹ-ում իր աշխարհայացքը շատ փոխվեց․ «Ավելի կողմնորոշված ու ինքնավստահ դարձա։ Նոր գիտելիքներ ու ընկերներ ձեռք բերելուց բացի ամենամեծ ձեռքբերումս թիմային աշխատանքի փորձն է»։ 

Սիրում է տիեզերք նկարել։ Իսկ տիեզերքում սահմաններ կա՞ն։ 

Դբա անսահմանություն։ 

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org