Արևածագ` կարտոֆիլի, դամբուլի օղու հայրենիք

Եթե գոնե մեկ անգամ եղել եք Արևածագում՝ նույն Ղաչաղանում, ապա հաստատ լսել եք  «ջրչոր եղած ղաչաղանցի» արտահայտությունը: Ասում են` առաջներում ջրի պակասության պատճառով հարևան գյուղերից ղաչաղանցուն հարս չէին տալիս:  

Բայց գյուղը հայտնի է ոչ միայն լեգենդներով, այլև կարտոֆիլով ու մասնավորապես՝ դամբուլով (սալոր):

Ղաչաղանի դամբուլի մասին գիտեն Լոռուց դուրս էլ: Այստեղ դամբուլից հիմնականում օղի են թորում ու հյուրերին հորդորում վերադառնալ աշնանը` թորման ճիշտ սեզոնին:

Եթե օղին ավելի շատ սեփական սպառման ու հյուրասիրելու համար է, կարտոֆիլն ու ցորենը Արևածագի  «տեղական արժույթն» է: Այստեղ առնում, ծախում ու փոխանակում են կարտոֆիլով ու ցորենով:

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org