Աղջիկը՝ Թումանյանի ծննդավարից

Դսեղը ՔՈԱՖ-ի շահառու ամենաչքնաղ գյուղերից մեկն է․ սարեր, խիտ անտառներ, զառիթափ կիրճեր․․․ Այստեղ ծնվել են մեծն Թումանյանն ու բազմաթիվ խելացի ու նպատակասլաց պատանիներ։ 

Ստելլա Ավետիքյանը այդ երիտասարդներից մեկն է, ով 12 տարեկան էր, երբ ՔՈԱՖ-ը սկսեց գյուղում գործունեություն ծավալել։ 

«Ես մասնակցել եմ ՔՈԱՖ-ի գրեթե ամեն ծրագրի՝ առանց գիտակցելու, թե իրականում ինչքան կարևոր են դրանք ինձ համար»,- հիշում է նա։ «Միայն մի քանի ամիս անց ես հասկացա, որ ՔՈԱՖ-ը միայն բանավեճի, անգլերենի ու սոցիալ-ֆինանսական կրթության ծրագրերը չեն․․․ Գիտելիքը, որ ստացել եմ այս ծրագրերում շատ թանկ է ինձ համար, բայց կա մի բան, որ ավելի արժեքավոր է։ ՔՈԱՖ-ն ինձ օգնեց դուրս գալ իմ համայնքի սահմաններից ու կոտրել այն կարծրատիպերը, որոնք ունեի»։ 

Մեդիագրագիտության ակումբը նրան դարձրել է «խելացի և քննադատ մեդիա սպառող»։ «Այժմ ես կարողանում եմ տարբերակել իրական և կեղծ լուրերը, բայց առաջ սոցցանցերում հանդիպող ամեն տեղեկատվության հավատում էի ու անգամ կիսում՝ առանց իմանալու՝ ճիշտ է, թե ոչ։ ՔՈԱՖ-ն ինձ սովորեցրեց, թե որոնք են վստահելի աղբյուրները»։

Աֆլաթուն ծրագրի շնորհիվ սովորել է գումար խնայելու կարևորության և փոքր բիզնես սկսելու մասին։ «Պարզ զարդեր եմ պատրաստում թելերով, քարերով և այլ նյութերով ու վաճառում եմ․․․ Կարծում եմ՝ այն, ինչ սովորել եմ Աֆլաթուն ծրագրի շնորհիվ, կօգնի ինձ իմ սեփական բիզնեսը սկսել»։

Երբ Դեբետի ՍՄԱՐԹ կենտրոնում սկսեցինք մեր կրթական ծրագրերը, Ստելլան անմիջապես դրանց մասնակիցը դարձավ։ «Անգլերենի «Աքսես» ծրագրին եմ մի քանի ամիս մասնակցել․ անգլերենս շատ է լավացել, ինչի համար շնորհակալ եմ իմ ուսուցչուհի Մարինե Միսկարյանին։  Նա ուսուցման ժամանակակից մեթոդներ ու հետաքրքիր դասագրքեր է կիրառում։ Անգլերեն սովորելու մեկ այլ առավելությունն այն էր, որ ամբողջ աշխարհից հյուրեր ունենալու ու նրանց հետ հաղորդակցվելու հնարավորություն էինք ունենում»,- հպարտորեն պատմում է նա։

Ասում է՝ դժվար էր ընտրել, թե ՍՄԱՐԹ-ի որ ծրագրին մասնակցել․ «Մտածում եմ երաժշտության, հանրային խոսքի ու կամավորության հմտությունների մասին»։

Ստելլան արդեն որոշել է, թե ինչ ուղով կընթանա իր կարիերան։ «ՍՄԱՐԹ-ի ծրագրերն ինձ օգնել են մասնագիտությանս կողմնորոշման հարցում։ Ամեն բան, որ ՔՈԱՖ-ն անում է, կարևոր է գյուղական համայնքների համար»,- ասում է նա։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org