Բրենդավորում ենք Լոռու Դեբետ գյուղը

Թումանյանի պատմություններից հայտնի Դեբեդ գետին կից, փոքրիկ, սիրուն, սարոտ Դեբետ գյուղում նոր պատմություններ են գրվում։ 

Դեբետ գրել, թե Դեբեդ՝ գյուղի անվերջ դեբատներից է։ Թերևս, ամենակարճ պատասխանն այն է, որ Դեբեդը գետն է, Դեբետը՝ գյուղը։

Բարի գալուստ Դեբետ, որտեղով հոսում է Դեբեդը։

Եթե կարդացել եք մեր նախորդ բլոգերից մեկը, հավանաբար գիտեք, որ Դեբետը Հայաստանի առաջին ՍՄԱՐԹ գյուղն է լինելու։  Ու մինչ գարունը կգա, իր բուրմունքներն ու գույները կտարածի գյուղով, Դեբետը ծաղկում ու գույներ է ստանում այլ կերպ։ 

Բրենդավորված Դեբետ 

ՍՄԱՐԹ գյուղ դառնալու ճանապարհին մենք համագործակցել ենք Դեբետի բնակիչ,  Դեբեդ․լայֆ հյուրատան հիմնադիր, դիզայներ Տաթևիկ Աղաբաբյանի հետ՝ բրենդավորելու ու թարմ տեսք հաղորդելու Դեբետին՝ ընդգծելով վերջինիս ջերմ, հյուրընկալ ու գյուղական միջավայրը։ 

Տաթևիկն արդեն բոլորից լավ գիտի Դեբետի բնավորությունը, քանի որ 2019-ից ի վեր այնտեղ է բնակվում։ Որպեսզի կարողանա բրենդավորել աշխարհի այն անկյունը, որտեղ ինքն ազատություն ու հանգստություն գտավ, նախ գյուղի երիտասարդների հետ մի դասընթաց կազմակերպեց՝ վերհանելու այն բոլոր առաձնահատկությունները, որոնք նաև համայնքի երիտասարդ աչքերին են տեսանելի։ 

Մինչ ցույց կտանք ձեզ աշխատանքի արդյունքը, թերթեք նկարները՝ տեսնելու ամենաիրական Դեբետը։ 

Դեբետը՝ Տաթևիկի որսած կադրերով

Դեբետ՝ թարմ տեսքով 

Գյուղի լոգոն արտացոլում է այն գույներն ու պատկերները, որոնք իրապես բնորոշ են Դեբետին։ 

Ներքևում կապույտ ալիք կազմող մասնիկները Դեբետի գետերն են, որ գյուղը խաղաղ քրքջոցով են լցնում։ Ձախ վերևում կարմիր մասնիկները կղմինդրե տանիքներն են, որ արդեն իսկ կան ու շուտով կծածկեն նաև գյուղի բոլոր տները (կղմինդրե տանիքների կառուցումը ՍՄԱՐԹ Դեբետ ծրագրի նախագծերից է)։ 

«Բոլոր տառերը դեպի վերև են ուղղված, ինչը զարգացում է խորհրանշում»,- բացատրում է հեղինակը։ 

«Ծաղկուն․ Շարժուն․ Իրական․»-ը մեր խոստումն է Դեբետին։

Դեբետը կլինի ծաղկուն համայնք, որտեղ մեծ փոփոխություններ են տեղի ունենում, այն կշարժվի դեպի վերելքներ ու կլինի իրական, քանի որ այն ամենը, ինչ պատկերացնում ենք, իրականանալու է։  

Մեծ հույս ունենք, որ գյուղի թարմ տեսքը կոգեշնչի դեբետցիներին, ճանաչելի կդարձնի համայնքը Հայաստանում ու կգրավի թե՛ պոտենցիալ բնակիչներին, թե՛ զբոսաշրջիկներին։ 

Շտապիր այստեղ-այնտեղ պատմել Դեբետի մասին, իսկ մենք կսպասենք քեզ հենց այստեղ՝ ՍՄԱՐԹ Դեբետում։ 

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org