Զարդանաշեն. աշխարա ամենաղաշա՜նգ շենը

Եթե Արցախի Զարդանաշեն գյուղից երեխաներին հարցնես, թե որտեղից են, երանության ժպիտը դեմքներին միաբերան կասեն.

-Աշխարա ամենաղաշա՜նգ շենանընք (աշխարհի ամենասիրուն գյուղից ենք)։

Արցախի հարավում սարի գագաթին ծվարած Զարդանաշենը, շրջապատված  խիտ անտառներով, մի փոքրիկ աշխարհ է՝ աշխարհից կտրված։ Բայց այստեղ էլ հասավ պատերազմը…

Զարդանաշենցի երեխաները, աշխարհի ամենասիրուն գյուղում թողնելով իրենց սիրելի իշուկ Վիտալիկին, Բերկուտ շանն ու մնացած տնային կենդանիներին, ժամանակավոր հաստատվեցին Լոռու մարզի Թումանյան քաղաքի «Դիակոնյա» ճամբարում։ 

44 օր տևած պատերազմն ավարտվեց, երեխաները վերադարձան Արցախ։

«Աշխարհա ամենաղաշանգ շենը», Վիտալիկ իշուկն ու Բերկուտ շունը մնացին նոր սահմանից այն կողմ…

IMG_6335.jpg (1500×1000)

Արցախի Զարդանաշեն գյուղից (Մարտունու շրջանի այս գյուղը Ադրբեջանին զիջված գյուղերից մեկն է) 26-ամյա Վեներ Պողոսյանը վերջին լվացքն է հավաքում։ Հաջորդ օրը նա երեք որդիների հետ ճանապարհվեց Արցախ հույսով, որ հունվարին չորրոդ որդուն կունենա արդեն իր նոր տանը։

IMG_6292.jpg (1500×1013)

Վեներայի կրտսեր տղան է՝ Կարենը։  

IMG_6305-1.jpg (1500×996)

Վեներան արցախյան առաջին պատերազմում հորն է կորցրել, ու մտքով անգամ չէր անցել, որ մի օր էլ տնից կզրկվի։

IMG_6105.jpg (1500×999)

Զարդանաշենից 38-ամյա Մելինե Ներսեսյանն աղջկա՝ 9-ամյա Ալյոնայի հետ իրերն է դասավորում, որպեսզի Արցախ վերադառնան։ Մելինեի ավագ որդին ժամկետային զինծառայող է։ 

IMG_6211.jpg (1500×1000)

Սյուզին, Գոռն ու Ջոնը գյուղի նկարներն են նայում ու պատմում իրենց ընկերների ու սիրելի տնային կենդանիների մասին։

IMG_6141.jpg (1500×1000)

46-ամյա Արմինե Պողոսյանը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է։ Արցախյան առաջին պատերազում ամուսնուն է կորցրել։ Մաճկալաշենը հայկական է մնացել։ Ափսոսում է միայն, որ չհասցրեց Հադրութի Մոխրենես գյուղում ամուսնու գերեզմանից մի բուռ հող վերցնել։

IMG_6154.jpg (1500×1000)

Ամբողջ պատերզմի ընթացքում Ներսեսյանները հաճախել են Թումանյանի դպրոցը։ Սյուզին ու Ալյոնան ասում են, որ իրենց դպրոցն ու ընկերներին շատ են կարոտել։

IMG_6203.jpg (1500×1000)

6-ամյա Գոռն է Զարդանաշեն գյուղից։ Հեռախոսի էկրանի նկարում ինքն է՝ եղբայրների ու սիրելի իշուկի՝ Վիտալիկի հետ։ Նա պատմում է, որ գյուղը լքելիս չեն կարողացել Վիտալիկին էլ իրենց հետ վերցնել։ Գոռի գյուղը մնացել է Ադրբեջանին։

Ասում է՝ եթե կարողանար կարճ ժամանակով նորից գյուղ գնալ ու ինչ-որ բան վերցնել, միայն Վիտալիկին կբերեր։

IMG_6369.jpg (1500×999)

15- ամյա Արմինեն քույրիկների մազերն է հյուսում։ 

IMG_6249.jpg (1500×1000)

Նրանց վերջին օրն է Թումանյանում։ 

IMG_6269.jpg (1500×1000)

9-ամյա Սյուզաննան Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղից է։ Ասում է՝ երգչուհի է դառնալու։ 

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org