Մարդիկ Դալարիկ գյուղի ամենահզոր ռեսուրսն են

«Դալարիկի մեծագույն ռեսուրսը ո՛չ գյուղատնտեսական հողերն են, ո՛չ էլ գյուղի տեղանքը։ Դալարիկը բացառիկ է իր ուժեղ անհատներով»,- ասում է ՔՈԱՖ-ի Կրթական ծրագրերի ղեկավար և Դալարիկի նախկին բնակիչ  Լիլիթ Հակոբյանը

Մեծանալով Արմավիրի մարզի մի համայնքում, որտեղ փողոցները լուսավորված չէին, ու ոռոգման ջուրն ամենասպասված, բայց ամենասուղ ռեսուրսն էր, Լիլիթը սկսեց ճանաչել աշխարհը (մինչ ՔՈԱՖ-ի թիմի անդամ դառնալը Լիլիթը մեր շահառուն էր)։

«Տարիներ շարունակ ջրի խնդիրն ամենամեծն էր մեր գյուղում, ստիպված էինք ջրի բաքերից ջուր վերցնել»,- հիշում է Լիլիթը, որ արդեն երեք տարի երևանցու կյանք է վարում, բայց հաճախ է այցելում հայրենի գյուղ, որտեղ հիմա համակարգում է ՔՈԱՖ-ի մի շարք կրթական ծրագրեր։

Դալարիկ գյուղը հիմնվել է Խորհրդային շրջանի կայարանի շուրջ։ Մարդիկ եկել ու հաստատվել են այստեղ՝ կայարանում ու գործարաններում աշխատելու համար։ Երբ մի շարք գործարաններ փակվեցին, նորեկներից շատերն անաշխատանք մնացին ու սկսեցին ուղիներ փնտրել՝ ծայրը ծայրին հասցնելու։ Չնայած գյուղն Արարատյան դաշտավայրում է, մարդիկ դժվարությամբ են մշակում հողը։

Գյուղացիներն ասում են, որ հիմա «ամեն ինչից քիչ-քիչ» աճում է՝ ծիրան, դեղձ, խաղող․․.

Թեև ամառները թեժ են եռացող կաթսայի պես, երեխաներին դա չի խանգարում ամբողջ օրը բակում խաղալ՝ հեծանիվ, ֆուտբոլ ու նույնիսկ ընտանիքի հետ գորգ լվանալու սիրուն արարողություն։

Մեծ խնդիրները սովորաբար բազմաթիվ հնարամիտ ուղիներով են լուծվում։ Ամեն ծրագիրը դիտարկելով երկարաժամկետ կտրվածքով՝ ՔՈԱՖ-ը 2006-2011 թթ․ իրականացրեց մի շարք ենթակառուցվածքների բարեկարգում՝ դպրոց, բուժհաստատություն, խաղահրապարակ ու համայնքային այգի։

Դալարիկի գյուղական դպրոցի հիմնանորոգումը դուրս բերեց աշակերտներին և ուսուցիչներին ուսումնական միջավայրի խարխուլ իրականությունից։ Կիսաքանդ, կոտրված լուսամուտներով, փտած հատակով, ծեփը թափված պատերով և ջեռուցում չունեցող դպրոցը երկար սպասված վերածնունդ ապրեց:

Դալարիկի գյուղական դպրոցի հիմնանորոգումը դուրս բերեց աշակերտներին և ուսուցիչներին ուսումնական միջավայրի խարխուլ իրականությունից։ Կիսաքանդ, կոտրված լուսամուտներով, փտած հատակով, ծեփը թափված պատերով և ջեռուցում չունեցող դպրոցը երկար սպասված վերածնունդ ապրեց:

ՔՈԱՖ-ի զարգացման ծրագրերն ու ծառայություններն անհրաժեշտ էին գյուղական համայնքներում կենսապայմանների բարելավման, բնակիչներին այժմեական գիտելիք ու հմտություններ փոխանցելու համար։ Սոցիալական աշխատանքից, լոգոպեդի ու հոգեբանի ծառայություններից մինչև տնտեսական զարգացման, առողջապահական ու կրթական ծրագրեր՝ մեր նպատակը ուժեղ համայնք կառուցելն է, որ գյուղաբնակներն իրենց զգան սեփական ապագայի տերը։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org