Մոլորակի մասին հոգ տանելու մեր տարբերակը

Կազմակերպություններն էլ, ինչպես մարդիկ, ունենք իրենց հատկանիշները, վերաբերմունքն այս կամ այն հարցին, վարքագիծը։ Մարդկանց կյանքի ու շրջակա միջավայրի բարելավումը ՔՈԱՖ-ի ամենօրյա հոգածության նյութն է։

Մեր կրթական ծրագրերն ու սոցիալական նախաձեռնությունները նախապատրաստում են վաղվա առաջնորդին, որ կուղղորդի մեր հասարակությանը կայուն ապագայի ճանապարհին։ Ահա մի քանի ուղիներ, որոնցով փորձում ենք ապահովել էկոլոգիապես ավելի մաքուր շրջակա միջավայր։

Աճի սերմերը

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը ոչ միայն կրթական կենտրոն է, այլև Լոռու մարզում գյուղական համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի աջակիցն ու իրականացնողը։ Դեբետի ու հարակից համայքների տնային տնտեսությունների համար կայուն ապրուստի հնարավորություն ստեղծելու նպատակով 2018 թ․ սեպտեմբերից Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ու ՄԱԿ-ի Զարգաման ծրագրի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացնում ենք «Կայուն եկամուտի ապահովում Դեբետ համայնքում՝ տնամերձերի արդյունավետ տնտեսվարման միջոցով» նախագիծը։ 

Վերջինիս շրջանակներում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում հիմնվել է հատապտուղների ուսումնացուցադրական այգի, որտեղ մշակվում է ազնվամորու, մոշի և հաղարջի ավելի քան 20 տեսակ։ Այգին կահավորված է կարկտապաշտպան, լարային, ինչպես նաև կաթիլային ոռոգման համակարգերով։ 

Շրջակա միջավայրի ամառային դպրոց

2019 թ․ Դիլիջանում «Բնապահպանական կրթական լիգա» խորագրով ամառային դպրոց էինք կազմակերպել։ Շիրակի, Տավուշի և Արմավիրի մարզերի 70 մասնակիցներն ուսումնասիրում էին թափոնների կառավարմանը, ջրի մաքրությանը, առողջ ապրելակերպին, բուսական և կենդանական աշխարհի բազմազանությանը և շատ այլ թեմաների առնչվող հարցեր։ Ընթացքում այցեր ունեցան Գոշավանք, Հաղարծին, Երևանի կենդանաբանական այգի և թանգարաններ։ 

«Այսօր՝ ճամբարից մեկ տարի անց, ուրախությամբ ենք նկատում, որ մեր ուսանողները շարունակում են իրենց համայնքներում աշխատել բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկության բարձրացման ուղղությամբ»,- նշում է ՔՈԱՖ-ի Կրթական ծրագրերի ղեկավար Մելինե Գրիգորյանը։ 

Նվազեցնել, վերօգտագործել, վերամշակել
Հեծանիվ վարելն օգտակար է և՛ առողջության, և՛ բնության համար, այն նվազեցնում է աղտոտվածության մակարդակը։ 2019 թ․ սեպտեմբերին ՔՈԱՖ-ի աշխատակիցներից մի քանիսը մասնակցեցին Երևանի առաջին հեծանվային փոխանակման ծրագրի մեկնարկին՝ YerevanRide-ին, որը թույլ է տալիս մի կետից մյուսը տեղափոխվել էկոլոգիապես մաքուր ճանապարհով։ Եվ այսօր էլ շարունակում ենք խրախուսել Հայաստանի համայնքներում հեծանիվ վարելու մշակույթը։ 

Վստահ ենք, որ օրինակ ծառայելը սովորեցնելու լավագույն տարբերակն է։ 

ՔՈԱՖ-ի երևանյան գրասենյակն արդեն մեկ տարի է՝ զատում է պլաստիկ և թղթե թափոնները։ Համագործակցում ենք «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության հետ՝ սատարելով իրենց անվանը համարժեք առաքելությանը՝ զարգացնելու թափոնների կառավարումը Հայաստանում։ 2019 թ․ մենք վերամշակման ենք հանձնել 40 կգ թղթի և 30 կգ պլաստիկ թափոններ։ Փորձում ենք հնարավորինս լայնորեն ներդնել այս մշակույթը ՔՈԱՖ-ի տարածքներում։ 

Իսկ դո՞ւք։ Ձեր գրասենյա՞կն էլ է վերամշակման ուղարկում դրանք։ 

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org