Ամուսնացած Դսեղում կամ գեղեցիկ ապրելու արվեստը

«Երբեք չէի մտածի, որ մի օր Դսեղում եմ ապրելու»,- ասում է երիտասարդ մայրիկը, նվիրված կինն ու մարդը, ով փոխել է իրեն հարազատ միջավայրը ու տեղափոխվել իր ծննդավայր Երևանի փոքր-ինչ հեռու՝ Լոռու մարզ։

Մարիա Հակոբյանն է՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի պարի ծրագրավարը։ Թեև մասնագիտությամբ գրաֆիկական դիզայներ է, միշտ էլ առանձնակի խանդավառությամբ է սիրել պարը։ Բախտը բերեց, երբ իր կարողություններն ու հնարավորությունները համընկան։ Մարիան ներգրավվեց ՔՈԱՖ-ի աշխատանքներում։ «Մի շրջան ինձ հեռացրել էի պարից, բայց ՔՈԱՖ-ն այն ինձ վերադարձրեց»,- ուրախությամբ հիշում է Մարիան․ նա միշտ երազել է երեխաներին պար ուսուցանելու մասին։

2015-ին Դսեղում նոր կյանք սկսեց։ Երբ դեռ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի սիրահար-ուսանողներ էին,  Մարիան ու ամուսինը՝ Արամ Աթյանը, որոշեցին հաստատվել Դսեղում՝ Արամի հայրենիքում, որ ստիպված չլինեն Երևանում բնակարան վարձել։ Այս կերպ ուզում էին հնարավորինս շատ գումար տնտեսել, որ ավելի շուտ կարողանան տուն գնել։

«Ես ու ամուսինս փորձում ենք օրինակ ծառայել, ցույց տալ, որ հնարավոր է ապրուստ վաստակել՝ մնալով ու աշխատելով Հայաստանում»,- ասում է երիտասարդ կինը՝ տխրելով որ հաճախ ամուսինները թողնում են իրենց կանանց ու ընտանիքները, հրաժարվում են Հայաստանում ապրուստի ճանապարհներ փնտրել ու մեկնում են արտերկիր։ Չնայած խոչընդոտներին՝ Մարիան հավատում է, որ Հայաստանում մնալու ու լուծում գտնելու համատեղ ջանքերը իրապես արդյունք են տալիս։

Խոստովանում է, որ միայն կիսով չափ է հարմարվել գյուղական կյանքին, բայց շատ է գնահատում դրա գեղեցկությունն ու դրական կողմերը։ «Բնությանն ու մեր մեծերին մոտ լինելը (նկատի ունի ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին – հեղ․) քո մեջ արթնացնում է իրական էությունդ։ Բնությունն այնքան խաղաղ ու հանգիստ է։ Քաղաքում մենք վազում ենք ժամանակի հետևից, մինչդեռ այստեղ դու ու ժամանակը համընթաց եք քայլում»,- պատմում է Մարիան։

Հետաքրքրությամբ է հետևում գյուղացիների ծանր աշխատանքին, գնահատում է հող մշակելու, խոշոր ու մանր եղջերավորներին խնամելու արվեստն ու գիտությունը։ Այս ամենով հանդերձ՝ գյուղացիներն այնքան ներդաշնակ են ու խաղաղ։ Իսկապես, բնությունը մարդուն ավելի բարի, երջանիկ ու ստեղծարար է դարձնում։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում հարյուրավոր երեխաների հետ աշխատելն էլ մեկ ուրիշ, դեռևս չբացահայտված աշխարհ է Մարիայի համար։ «ՍՄԱՐԹ կենտրոնն այնքան բան է տալիս երեխաներին, հատկապես գյուղաբնակներին։ Չկար ոչինչ, ու մեկ էլ հանկարծ իրենց համար նույն տանիքի տակ հասանելի են դառնում բազմաթիվ նոր մասնագիտություններ»,- բացատրում է Մարիան։ Համեստորեն խոստովանում է, որ նաև սովորում է նոր սերնդից, մեծացնում է փոքրիկ որդուն՝ Մենուային, գործածելով ծնողավարության ու երեխայի խնամքի մասին նոր գնալով կատարելագործվող գիտելիքները։

Որպես քաղաքի աղջիկ՝ գյուղի կյանքը նոր փորձառություն է, որ մի տեսակ բացել է Մարիայի աչքերը։ Երեկոյան զբոսանքներ չկան, գնալու տեղ չկա։ Եվ այնուամենայնիվ, նա իր սիրելի մարդու կողքին է, իրենք աշխատում են կոնկրետ նպատակի համար, ու արժեն այն զոհողությունները, որ գեղեցիկ կյանք են պարգևում։

Վերջին հրապարակումները

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org