ՍՄԱՐԹ ծրագրերի ընդլայնման համակարգող

ՔՈ ԴԵՐԸ

ՍՄԱՐԹ ծրագրերի ընդլայնման համակարգողը պատասխանատու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնների նոր բացվող կրթական հաստատությունների մեկնարկի նախագծերի մշակման, դրանց արդյունավետ գործարկման և շարունակական զարգացման համար։ Նա նպաստելու է ՍՄԱՐԹ կրթակարգի մոդելի հարմարեցմանը նոր համայնքներում՝ համադրելով Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի հաջողված փորձը և առաջարկելով նորարարական լուծումներ։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
  • Մշակել և իրականացնել ՍՄԱՐԹ կենտրոնների մեկնարկի ռազմավարական/մարտավարական պլանները։
  • Կազմակերպել նոր կենտրոնների թիմերի ձևավորման գործընթացը՝ ընդգրկելով տեղական և ՔՈԱՖ-ի փորձառու մասնագետներին։
  • Մշակել նոր կենտրոնների կազմակերպչական կառուցվածքը, աշխատանքային նկարագրերը և բյուջետային մոդելները՝ թիմի հետ համագործակցությամբ։
  • Համակարգել նոր ՍՄԱՐԹ կենտրոնների համայնքային իրազեկման և ներգրավման գործընթացները։
  • Իրականացնել պարբերական հանդիպումներ համայնքային, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հնարավորություններ ստեղծելու համար։
  • Իրականացնել գործընկեր կառույցների կարիքների ուսումնասիրություն, ինչը թույլ կտա նոր կենտրոններում համագործակցության մոդելներ ներդնել:
ԿՐԹԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ
  • Աջակցել նոր ՍՄԱՐԹ կենտրոնների կրթակարգի մշակմանը՝ տեղային առանձնահատկություններին համապատասխան։
  • Մշակել կրթական ծրագրերի ներդրման և գնահատման մեխանիզմներ։
  • Համակարգել կենտրոնների ազդեցության չափման համակարգի ստեղծումն ու ներդրումը՝ ծրագրերի արդյունավետությունը գնահատելու նպատակով։
  • Իրականացնել մարզային ուսումնասիրություններ՝ կրթական պահանջները և աշխատաշուկայի միտումները վերլուծելու համար։
  • Ներգրավվել կրթական բովանդակության մշակման աշխատանքներում՝ համագործակցելով բովանդակության ստեղծող փորձագետների հետ։
ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
  • Համակարգել ուսումնական նյութերի և մեթոդական ուղեցույցների մշակումը նոր կենտրոնների թիմերի համար՝ ներառելով կրթական և տեխնիկական գործընթացների քարտեզագրումը:
  • Աջակցել նոր աշխատակիցների վերապատրաստման գործընթացին՝ ապահովելով նրանց ինտեգրումը ՍՄԱՐԹ կրթակարգին։
  • Առաջարկել կրթական ծրագրերի ժամանակացույցի և լոգիստիկայի լուծումներ՝ տարածաշրջանային առանձնահատկություններին համապատասխան։
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
  • Համակարգել ծրագրային հանձնաժողովի հանդիպումները և ապահովել որոշումների իրականացման ընթացքը։
  • Մշտապես համագործակցել Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի և ՔՈԱՖ-ի այլ ստորաբաժանումների հետ՝ լավագույն փորձը կիրառելու և նորարար լուծումներ առաջարկելու համար։
  • Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ և առաջարկություններ ղեկավար թիմին՝ կենտրոնների ընդլայնման գործընթացների և առաջընթացի վերաբերյալ:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Կրթություն | Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան կրթության կառավարման, հանրային կառավարման, կամ հարակից ոլորտներում։

Հմտություններ

  • Արդյունավետ կազմակերպչական հմտություններ,
  • Թիմային աշխատանք և միջանձնային արդյունավետ հաղորդակցություն,
  • Վերլուծական մտածողություն և տվյալահեն որոշումների կայացման ունակություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • Թվային գործիքների և ՏՏ համակարգերի լավ իմացություն,
  • Ունենալ կրթության կառավարման, ծրագրերի պլանավորման և հետազոտական փորձառություն,
  • Ունենալ միջազգային և տեղական կրթական ծրագրերի նկատմամբ հետաքրքրություն և դրանց կիրառման մեթոդաբանության իմացություն:
  • Տվյալների հավաքագրման, վերլուծության և ներկայացման հմտություններ:

Փորձառություն

  • Նախընտրելի է աշխատանքային փորձ ծրագրերի կառավարման կամ կրթության ոլորտում։ ՔՈԱՖ—ի ծրագրերի շրջանավարտների թեկնածությունները կդիտարկվեն առաջնայնության սկզբունքով։
ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Կատարիր քո առաջին քայլն ու դիմիր հիմա։

Վերջնաժամկետը՝ 2025թ․ փետրվարի 28-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org