Արտյոմ Սարգսյան. «Պարից մինչև թատրոն»

ՍՄԱՐԹ-ի պարի ծրագրավար Արտյոմ Սարգսյանը կենտրոն եկավ հետաքրքրությունից ու «ոտքը կախ գցեց» մինչև այսօր։

«ՍՄԱՐԹ-ի բացվելու մասին ընկերներիցս եմ իմացել։ Այդ ժամանակ սովորելուս զուգահեռ մի քանի տեղ աշխատում էի։ Բայց որոշեցի գալ ու ծանոթանալ կենտրոնին ու ծրագրերին։ Ճկուն գրաֆիկով աշխատանքի առաջարկը չկարողացա մերժել»,- հիշում է Արտյոմը, ով մի պահ միայն դադար վերցրեց ՍՄԱՐԹ-ից՝ «պետք էր ինստիտուտն ավարտել»։

Ամենաշատն Արտյոմին ոգևորում է այն, որ ինքը ՍՄԱՐԹ-ի առաքելության մաս է կազմում՝ կրթության հավասար հնարավորություն ընձեռելով գյուղաբնակ երեխաներին։

«ՍՄԱՐԹ-ի պարի ծրագրի ֆորմատն ինձ թույլ է տալիս իմ մասնագիտության տարբեր շերտեր բացահայտել ու այն ուսանողներին մատուցել ամենատարբեր ձևերով՝ սկսած խաղից մինչև տարբեր ոճերով պարի բեմադրություն»,- ասում է ծրագրավարն ու շտապում հավելել, որ ամենահավես պահը երեխաներից սովորելն է. օրինակ, թե ինչպես կարելի է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պարը մատուցել որպես պրոդուկտ։

Արտյոմը չի սահմանափակվում պարով։ Ժամանակ առ ժամանակ նրան կարելի է տեսնել Վանաձորի տարբեր թատրոնների բեմում, որտեղ նա համատեղում է պարն ու դերասանական խաղը։

ՍՄԱՐԹ-ի պարի ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս ծանոթանալու տարբեր ոճերին, ինչը, ըստ Արտյոմի, կօգնի նրանց հետագայում պրոֆեսիոնալ պարով զբաղվելու դեպքում։

Շպագատի վարպետաց դաս պարի փոքրերի խմբի կողմից։

Արտյոմը 10 տարի պարել է Վանաձորի «Հորովել» պարի պետական անսամբլում։ Հիմա միայն ուսանողների հետ է բեմ բարձրանում։

Արտյոմն իր օրինակով խրախուսում է տղաներին իրենց ուժերը փորձել նաև ժամանակակից պարում։

Առաջին մեծ դերը թատրոնում։ Արտյոմը տաքսու վարորդի է մարմնավորում Թաթուլ Բաստանչյանի «Օդանավակայան, թե դիահերձարան» (ըստ Ռեյ Կունիի «Ծիծաղելի փողեր» պիեսի) ներկայացման մեջ։

ՍԱՄՐԹ-ի թատերարվեստի ծրագրավար Թաթուլը, որ ներկայացման ռեժիսորն ու գլխավոր դերակատարն է, Արտյոմին բացատրում է բեմում «գոռալու նուրբ արվեստը»։

Պրոֆեսիոնալ դերասանների հետ աշխատանքը Արտյոմի համար կատարողական արվեստի արժեքավոր վարպետաց դաս է։

Հեղինակ՝ Քնար Բաբայան

Վերջին հրապարակումները

Արտյոմ Սարգսյան. «Պարից մինչև թատրոն»

2024 թվականը՝ հետահայաց

«Մեկ դար, երկու լեգենդ». Փարաջանովի ակնահաճո գույներն ու Ազնավուրի՝ ականջ շոյող երգերը ՍՄԱՐԹ-ում

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org